Հայաստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանք են կատարել և ուսումնական թռիչքներ իրականացրել

Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի հակաահաբեկչական խմբի զինծառայողները վարժանքների շրջանակում հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը Գյումրու կայազորի տարածքում:

Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքի մտահղացմամբ՝ պայմանական ահաբեկչական խմբավորումը փորձել է ներթափանցել կայազորի տարածք։

Մարտական մեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները վնասազերծել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը, իրականացվել է նաև ավտոմոբիլային տեխնիկայի պայթուցիկ սարքերի և հարակից տարածքի ստուգում:

Աղբյուրի համաձայն՝ մարտական իրադրության ստեղծման համար կիրառվել են նմանակման տարբեր միջոցներ, այդ թվում ՝ ոչ մարտական զինամթերք, ծխեր և լուսաձայնային նռնակներ:

Նշվում է նաև, որ ՀՌՇ ռազմաբազայի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմակի նշանակության կործանիչների օդաչուները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Հայաստանի երկնքում:

Զինծառայողները թռիչքներ են իրականացրել երթուղիներով՝ տարբեր խնդիրների կատարմամբ, այդ թվում՝ մարտական մեքենաների մանևրմամբ միայնակ և զույգերով՝ տարբեր բարձունքներում, օրվա լուսավոր և մութ ժամերին:

Ուսումնական վարժանքների թռիչքների ընթացքում օդաչուները նաև կատարելագործել են պարզ, բարդ և բարձրագույն պիլոտաժի տարրերի կատարումը։

ՀՌՇ-ի ավիաբազայի թռիչքներին ներգրավվել է ավելի քան 120 զինծառայող, շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։

The Wall Street Journal-ի թղթակից Յարոսլավ Տրոֆիմովի հետ հոկտեմբերի 25-ի հարցազրույցում պատասխանելով հարցին, թե «Եվրոպական Խորհրդարանի Ձեր խոսքում Դուք նշեցիք, որ հիասթափված եք ձեր որոշ դաշնակիցների վարքագծից։ Կարո՞ղ եք ավելի մանրամասնել, ըստ Ձեզ, ՀԱՊԿ ձեր պաշտոնական դաշնակիցները, մասնավորապես Ռուսաստանը, ի՞նչ պետք է աներ այլ կերպ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձեր արևմտյան դաշնակիցներից», ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է. «Մենք դրա մասին առաջին անգամ չէ, որ խոսում ենք, և խոսել ենք այն մասին, որ 2021 թվականի մայիսին,  2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ է օկուպացրել: Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում: Նկարագրվածը տեղի չի ունեցել և, բնականաբար, դա հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար:

Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ Կառավարության, և՛ հանրության շրջանում:  

Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները  դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»:

«Բայց փաստացի հենց այս պահին դեռևս այդ պայմանագիրն ունեք Ռուսաստանի հետ, Հայաստանում կան ռուսական ռազմաբազաներ։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե խոչընդոտող հանգամանք է» հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր նկարագրած դեպքերի շրջանակներում Հայաստանն այդ առավելությունները, ցավոք, չի տեսել:

«Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանել ռազմաբազաները Հայաստանից» հարցին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետը շեշտել է, որ Հայաստանը նման հարց չենք քննարկում: «Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»:

ajax-loader