Պուտինը Հմայակ Հակոբյանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել աճպարար և հեռուստահաղորդավար Հմայակ Հակոբյանին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

Նման պատվավոր կոչում է շնորհվել նաև նկարիչ, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Օլեսյա Ձեբան-Սուդզիլովսկայային և Չելյաբինսկի ֆիլհարմոնիայի «Ուրալ» պետական պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Սվետլանա Լուկինային։

Հակոբյանը ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում՝ կրկեսի աճպարար-մանիպուլյատոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանի ընտանիքում։ Սովորել է էստրադային և կրկեսային դպրոցում, սակայն վնասվածքի պատճառով տեղափոխվել է ԳԻՏԻՍ (Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ)։ 1980-ական թթ եղել է «Առավոտյան փոստ» երաժշտական հեռուստատեսային հաղորդաշարի հաղորդավար և համահեղինակ, 1996-2001 թվականներին նկարահանվել է «Զարթուցիչ» հեռուստածրագրում, վարել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը։ Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում և հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Էլեկտրոնիկայի արկածները» (1979թ.), «Բուդուլայի վերադարձը» (1985թ.), «Վարպետը և Մարգարիտան» (1994թ.):

ajax-loader