Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը 2024 թվականին հավանություն է տվել Շիրակի մարզից ներկայացված 14 ծրագրի՝ 2 մլրդ 816 մլն 735 հազար դրամ արժողությամբ։ Այդ մասին նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որն անցկացվել է մարզի համայնքների ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին, նախորդ տարիներից 2024 թվական տեղափոխված ծրագրերի ընթացքին ...
Կարդալ ավելին »Tag Archives: Շիրակ
Գյումրու 33-ամյա բնակիչը, պաշտպանելով քրոջը, սպանել է հարազատ եղբորը. նա ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: «2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։ Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ...
Կարդալ ավելին »Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները մեղադրվում են մի շարք ընկերություններից կաշառք ստանալու մեջ. ՔԿ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ ...
Կարդալ ավելին »Շիրակում խոշոր խեցգետնաբուծարան կկառուցվի. ներդրումը` 300 մլն դրամ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ կայացել է «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի մասնակցության առաջին պայմանագրի ստորագրման արարողությունը։ Էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագիրը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը, իսկ «Կարինե Թորոսյան Անդրանիկի» ԱՁ-ի կողմից՝ լիազորված անձ Սոս Մխիթարյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, պայմանագրով նախատեսվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի գյուղում շուրջ 300 մլն ...
Կարդալ ավելին »Մինչև 2026-ը Շիրակում պետական ծրագրով կկառուցվի և կնորոգվի 30 դպրոց
Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցի պետական ծրագրում Շիրակի մարզից ներառվել է 30 դպրոց: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ընթացքի մեջ են Բերդաշենի, Արեգնադեմի և Կապսի դպրոցների մոդուլային շենքերի, Արթիկ և Արևշատ բնակավայրում մոդուլային՝ 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների շենքերի, ինչպես նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Ազատանի միջնակարգ դպրոցի և Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի շենքերի կառուցման աշխատանքները: ...
Կարդալ ավելին »Շիրակում կիրականացվի 44 սուբվենցիոն ծրագիր
Շիրակի մարզից 2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 44 սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 165 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմել է 11 մլրդ 49 մլն դրամ, ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը՝ 6 մլրդ 36 մլն դրամ՝ 54.6 տոկոս, համայնքների բյուջեների ֆոնդային մասը՝ 4 մլրդ 917 մլն դրամ` 44.5 տոկոս և այլ ...
Կարդալ ավելին »Շիրակում ընթացքի մեջ են գյուղատնտեսական աշխատանքները
Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում ոռոգման ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով մարտի 1-ից Շիրակի մայր ջրանցքով Կառնուտի ջրամբարում կատարվել են ջրի կուտակման աշխատանքներ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Կառնուտի ջրամբարում այս տարի ավելի շատ ջուր է կուտակվել։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից, մարզում ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները։ Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի խոսքով՝ մարզում ...
Կարդալ ավելին »Շիրակում սեփական եկամուտները կատարվել են 78.3 տոկոսով
Շիրակի մարզում ապրիլի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 78.3 տոկոսով։ Այս մասին ապրիլի 4-ին մարզային խորհրդի արտագնա նիստի ժամանակ նշեց մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։ Խորհրդի նիստն այս անգամ տեղի ունեցավ Անի համայնքում։ Ներկա էին մարզպետարանի աշխատակիցներ, համայնքների ու տարբեր գերատեսչությունների ղեկավարներ։ Մարզում ամենաբարձրը հավաքագրվել է տեղական տուրքը՝ 158․8 տոկոս, ամենացածրը՝ անշարժ գույքի հարկը, որը կատարվել է ...
Կարդալ ավելին »Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են
Մարտի 15-ին ձերբակալված Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են: Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցել են, որ խոսքը Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի և նույն բաժնի ավագ մասնագետի մասին է։ Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։ Վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև ենթադրյալ կաշառք տվողները։ Նրանցից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մյուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Կարդալ ավելին »Շիրակի Բենիամին և Տավուշի Ակնաղբյուր գյուղերում փորձարկվելու են շչակներ
ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Նույն օրը ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում նույնպես անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ