Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հունվարի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի բնակիչ 21 և 24 տարեկան երկու երիտասարդ զբաղվում են կեղծ թղթադրամների իրացմամբ։ Ըստ տեղեկության՝ նրանք հունվարի 22-ին կեղծ 100 դոլարանոց է իրացրել Գյումրիի Խորենացու փողոցի սուպերմարկետներից մեկի տարադրամի փոխանակման կետում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Երկուսն էլ ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն: Բացատրական ...
Կարդալ ավելին »Tag Archives: Շիրակ
Շիրակի մարզում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները Կումայրիի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացված տեղեկությունները՝ ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Գյումրիի Լալայան փողոցում ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել 61-ամյա մի տղամարդու։ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 3,72 գրամ շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված և 59 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտնել է, որ ...
Կարդալ ավելին »Վերացվել է Շիրակում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը
«Սողոյան թորատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, ք․ Գյումրի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելին »Պապոյանը Շիրակի մարզում ծանոթացել է կրծողների դեմ պայքարի միջոցառումներին
Օգոստոսի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Շիրակի մարզ։ Այս մասին փոխանցում են նախարարությունից։ Նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ու Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Շիրակի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերում մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին և վերջիններիս կողմից դաշտերին հասցված վնասներին, ինչպես նաև կարկուտի հետևանքներին։ Նախարարը ծանոթանալով խնդիրներին՝ նշել է, որ ՀՀ ...
Կարդալ ավելին »Շիրակի Ձիթհանքով գյուղում այրվել է բեռնատար. կա տուժած
-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ձիթհանքով գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում այրվում է «ZiL» մակնիշի բեռնատար ավտոմեքենա (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1991 թ.): Ըստ աղբյուրի՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր ...
Կարդալ ավելին »2024-ին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում
Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը 2024 թվականին հավանություն է տվել Շիրակի մարզից ներկայացված 14 ծրագրի՝ 2 մլրդ 816 մլն 735 հազար դրամ արժողությամբ։ Այդ մասին նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որն անցկացվել է մարզի համայնքների ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին, նախորդ տարիներից 2024 թվական տեղափոխված ծրագրերի ընթացքին ...
Կարդալ ավելին »Գյումրու 33-ամյա բնակիչը, պաշտպանելով քրոջը, սպանել է հարազատ եղբորը. նա ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: «2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34-ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։ Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ...
Կարդալ ավելին »Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները մեղադրվում են մի շարք ընկերություններից կաշառք ստանալու մեջ. ՔԿ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ ...
Կարդալ ավելին »Շիրակում խոշոր խեցգետնաբուծարան կկառուցվի. ներդրումը` 300 մլն դրամ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ կայացել է «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի մասնակցության առաջին պայմանագրի ստորագրման արարողությունը։ Էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագիրը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը, իսկ «Կարինե Թորոսյան Անդրանիկի» ԱՁ-ի կողմից՝ լիազորված անձ Սոս Մխիթարյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, պայմանագրով նախատեսվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի գյուղում շուրջ 300 մլն ...
Կարդալ ավելին »Մինչև 2026-ը Շիրակում պետական ծրագրով կկառուցվի և կնորոգվի 30 դպրոց
Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցի պետական ծրագրում Շիրակի մարզից ներառվել է 30 դպրոց: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ընթացքի մեջ են Բերդաշենի, Արեգնադեմի և Կապսի դպրոցների մոդուլային շենքերի, Արթիկ և Արևշատ բնակավայրում մոդուլային՝ 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների շենքերի, ինչպես նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Ազատանի միջնակարգ դպրոցի և Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի շենքերի կառուցման աշխատանքները: ...
Կարդալ ավելին »