Tag Archives: Շիրակ

Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Շիրակի՝ տարվա լավագույն մարզիկների տասնյակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմում ամփոփվել են 2023 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում և գիմնազիադայում ՀՀ հավաքական թիմերի կազմերում հանդես եկած շիրակցի մարզիկների մրցելույթների արդյունքները։ Այս տարվա ընթացքում տեղի ունեցած  47 միջոցառումներին մասնակցած  մարզի 142 մասնակից  նվաճել է  91 մեդալ՝ 31 ոսկի, 30 արծաթ, 30 բրոնզ։ Այդ արդյունքների հիման վրա որոշվել են Շիրակի մարզի 2023 թվականի 10-ը լավագույն մարզիկները։ Հունահռոմեական ըմբշամարտ ...

Կարդալ ավելին »

Շիրակում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

Շիրակի մարզի համայնքների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 32 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 130 ենթածրագրերով, որից հաստատվել է 27 ծրագիր՝ 108 ենթածրագրերով։ Ինչպես տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը, ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմում է 7 մլրդ 477 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 3 մլրդ 895 մլն դրամ ...

Կարդալ ավելին »

Շիրակում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից բռնի տեղահանված 62 քաղաքացի

Շիրակի մարզում նոյեմբերի 15-ի դրությամբ  ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք։ Այդ մասին Շիրակի մարզպետարանում կայացած մարզային  խորհրդի նիստի ժամանակ նշեց մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը: Մարզպետի տեղակալի հավաստմամբ՝ պարբերաբար աշխատանքներ են տարվում ազատ առանձնատներ և բնակարաններ հայտնաբերելու ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ բեռնաթափվեն հյուրանոցները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն օր առաջ բնակություն հաստատեն առանձնատներում և բնակարաններում։ Այս ...

Կարդալ ավելին »

Շիրակի վթարի հետևանքով 6 տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 տուժածներից մեկը դուրս է գրվել: Այդ մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում»,- ասված է հաղորդագրության մեջ: Տուժածներից 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար: 1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման ...

Կարդալ ավելին »

Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը։ «Աշոցք համայնքի Արփենի, Կաքավասար, Բավրա և Սարագյուղ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ Արփենի բնակավայրում մեկնարկած շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն 643 հազար դրամ է, կառավարության համամասնությունը՝ 65 տոկոս։ Արփենի բնակավայրում իրականացվող ենթածրագրի համար նախատեսվել է 10 մլն 800 հազար դրամ։ ...

Կարդալ ավելին »

2023-ին Շիրակում նախատեսվում է մոտ 23 մլրդ 335 մլն դրամի կապիտալ ներդրում

2023 թվականին Շիրակի մարզում նախատեսվում է շուրջ 23 մլրդ 335 մլն դրամ գումարի կապիտալ ներդրում։ 13 մլրդ 500 մլն դրամ գումար կուղղվի ճանապարհաշինությանը, 3 մլրդ 600 մլն դրամ՝ բնակարանաշինությանը։ Այդ մասին մարզային խորհրդի հերթական նիստի ժամանակ ներկայացրել է մարզպետարանի ֆինանսական վարչության ղեկավար Լիպարիտ Մարտիրոսյանը: «Մարզխորհրդի օրակարգային առաջին հարցը վերաբերվել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2023 թվականի 1-ին կիսամյակի կատարմանը, ...

Կարդալ ավելին »

Երկրաշարժ ՀՀ տարածքում

Հուլիսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:04-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 08:04-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41.09⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի, ...

Կարդալ ավելին »

Շիրակի մարզի Աշոցք համայնքի մի շարք բնակավայրեր կգազաֆիկացվեն

Մեկնարկել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա, Սարագյուղ, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շինաշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 մլն 850 հազար դրամ։  «Գումարի 60 տոկոսը կառավարությունն է փոխհատուցելու։ կառուցվելու է 2210 մետր երկարությամբ գազատար (Բավրա՝ 1086մ, Զույգաղբյուր՝ 724մ, Սարագյուղ՝ 400մ), ծրագրից կօգտվի 217 տնային տնտեսություն»,-տեղեկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմի ...

Կարդալ ավելին »

Նախորդ շաբաթ Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 42 երեխա

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մայիսի 15-ից 21-ը գրանցվել է 42 ծնունդ, լույս աշխարհ է եկել 25 տղա, 17 աղջիկ․ տեղեկացնում են մարզպետարանից։ Անցած շաբաթ մարզում զույգեր չեն ծնվել։

Կարդալ ավելին »

Շիրակում մեկնարկեց Կապսի ջրամբարի կառուցումը. այն կտևի 3 տարի

Շիրակի մարզում 30 տարի անց մեկնարկեց 60 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալով Կապսի ջրամբարի կառուցումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջրամաբարի կառուցումը կիրականացվի երկու փուլով. նախ՝ երեք տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբար, իսկ արդեն երկրորդ փուլում ջրամբարի ծավալը կհասցվի 60 միլիոն խորանարդ մետրի։ Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 120 միլիոն եվրո։ «Այսօր մեզ համար շատ կարևոր և նշանակալի ...

Կարդալ ավելին »
ajax-loader