Շիրակի վթարի հետևանքով 6 տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 տուժածներից մեկը դուրս է գրվել: Այդ մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տուժածներից 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար:

1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում, վիճակի բարելավում է նկատվել: Բժիշկները առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:

Տուժածներից 1-ի առողջական վիճակն էլ գնահատվում է անկայուն, ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Օգոստոսի 14-ի ժամը 00:30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, վիրավորել՝ 6-ը։

ajax-loader