Շիրակի մարզի Աշոցք համայնքի մի շարք բնակավայրեր կգազաֆիկացվեն

Մեկնարկել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա, Սարագյուղ, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շինաշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 մլն 850 հազար դրամ։  «Գումարի 60 տոկոսը կառավարությունն է փոխհատուցելու։

կառուցվելու է 2210 մետր երկարությամբ գազատար (Բավրա՝ 1086մ, Զույգաղբյուր՝ 724մ, Սարագյուղ՝ 400մ), ծրագրից կօգտվի 217 տնային տնտեսություն»,-տեղեկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արաքսյա Կիրակոսյանը ։       

ajax-loader