Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են

Մարտի 15-ին ձերբակալված Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցել են, որ խոսքը Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի և նույն բաժնի ավագ մասնագետի մասին է։

Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։

Վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև ենթադրյալ կաշառք տվողները։ Նրանցից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մյուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

ajax-loader