Tag Archives: կալանավորվել

Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են

Մարտի 15-ին ձերբակալված Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են: Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցել են, որ խոսքը Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի և նույն բաժնի ավագ մասնագետի մասին է։ Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։ Վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև ենթադրյալ կաշառք տվողները։ Նրանցից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մյուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Կարդալ ավելին »

Արագածոտնի 42-ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը 

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ ՔԿ-ից հայտնում են, որ 2024թ․ մարտի 10-ին՝ ժամը 16։20-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ գտնվող տարածքից դանակահարության հետևանքով մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն ...

Կարդալ ավելին »

Շտապօգնության աշխատակիցների վրա դանակով հարձակված եղբայրները կալանավորվել են

Ավարտվել է Երևան քաղաքի երկու բնակիչների կողմից շտապօգնության 3 աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն կատարելու, նրանց ազատությունից ապօրինի զրկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՔԿ-ից հայտնում են, որ 2024թ․ հունվարի 16-ին շտապօգնության 47-ամյա աշխատակցից ստացվել է հաղորդում նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Մահարի փողոցի շենքերից մեկի բնակարանում կանչով տվյալ հասցե մեկնած իրենց խմբի վրա հարձակման և սպառնալիքներ հնչեցվելու ...

Կարդալ ավելին »

Կապանցի երկու տղամարդկանց հրազենային վնասվածք պատճառած երիտասարդը կալանավորվել է

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կապան քաղաքի 38-ամյա մի բնակիչ: Րոպեներ անց հիվանդանոցից հաջորդ ահազանգն է ստացվել. «վերին վերջույթների հրազենային գնդակային շոշափող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 40-ամյա տղամարդ՝ դարձյալ Կապանի բնակիչ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ...

Կարդալ ավելին »

Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալը կրկին կալանավորվել է

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 5-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի բողոքը՝ մեղադրյալ (ամբաստանյալ), Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Վ.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով (վարույթով) 2017 թվականի նոյեմբերի 3-ին Վ.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը և հայտարարվել էր ...

Կարդալ ավելին »
ajax-loader