Շիրակում խոշոր խեցգետնաբուծարան կկառուցվի. ներդրումը` 300 մլն դրամ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ կայացել է «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի մասնակցության առաջին պայմանագրի ստորագրման արարողությունը։

Էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագիրը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը, իսկ «Կարինե Թորոսյան Անդրանիկի» ԱՁ-ի կողմից՝ լիազորված անձ Սոս Մխիթարյանը։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, պայմանագրով նախատեսվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի գյուղում շուրջ 300 մլն ՀՀ դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր, որը տարեկան կբուծի 18 տոննա խեցգետին։  Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից։ Նախարարությունը ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում կիրականացնի մոնիթորինգ։

Հիշեցնենք, որ 2023թ. ապրիլի 13-ին կառավարությունը հաստատել է Հայաստանի հանրապետությունում արդյունաբերական ղեկավարման զարգացման 2024-2026թթ.ծրագիրը, որի նպատակն է նպաստել հանրապետությունում խեցգետնի արդյունաբերական աճեցման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը, ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման հաշվին հանրապետությունում ավելացված արժեքի ստեղծմանը: Ըստ նախագծի ՝ հանրապետությունում նախատեսվում է ստեղծել 12 փոքր, 3 միջին և 3 խոշոր ժամանակակից խեցգետնաբուծական համալիրներ։

ajax-loader