Tag Archives: ուսուցիչ

80-ից ավելի ռուսաց լեզվի ուսուցիչ մասնակցել է վերապատրաստման դասընթացի

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ անցկացվել են ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնի տարածած հաղորդագրությունից, կազմակերպած խորացված դասընթացներին մասնակցել են ռուսաց լեզվի և գրականության ավելի քան 80 ուսուցիչներ՝ Երևանից և մարզերից։ Համաձայն ՀՀ կառավարության ընդունած «Ընդհանուր կրթության մասին» օրենքի՝ հինգ տարին մեկ հանրապետության ուսուցիչները պետք է անցնեն պարտադիր վերապատրաստում և ստանան անհրաժեշտ կրեդիտներ։ Չափորոշիչները ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի» 2023 թ. փուլը: Հուլիսի 3-ից 18 երկրի 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվում է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Պարարվեստ», «Տնօրենների վերապատրաստում»: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարը երկու մեխանիզմ առաջարկեց ուսուցիչների թափուր տեղերը համալրելու համար

Կրթական ոլորտում շարունակում է խնդրահարույց մնալ ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը։ Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկում է միանգամից երկու մեխանիզմ, որոնք պետք է օգնեն ուսուցիչների թափուր տեղերի պակասի լրացմանը։ «Առաջինը՝ ուսուցիչների գործուղման հնարավորության ընդլայնումն է։ ...

Կարդալ ավելին »

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն այլևս չեն աշխատելու դպրոցում. ԿԳՄՍ նախարար

Դպրոցներում դեռևս մնացել են 1300 ուսուցիչներ, որոնք տարբեր հանգամանքների բերումով չունեն բարձրագույն կրթություն։ Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ «Շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որպեսզի նրանք պարտադիր ունենան բարձրագույն կրթություն։ Եվ տրվել ...

Կարդալ ավելին »

Ատեստավորում չանցած ուսուցիչները դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա․ վարչապետ

Հայաստանում կամավոր ատեստավորում անցել է 1565 ուսուցիչ, որի արդյունքում նրանց 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամից ավել աշխատավարձ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանում կա 30 ուսուցիչ, որոնք ստանում են 400 հազար դրամից ...

Կարդալ ավելին »

Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները ատեստավորում չանցնելու դեպքում կզրկվեն աշխատանքից

Միջին մասնագիտական կրթություն ունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ կկարողանան դպրոցում աշխատել մինչև օգոստոսի 10–ը, իսկ ատեստավորման գործընթացին չմասնակցելու դեպքում կզրկվեն աշխատանքից: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: «Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու և համապատասխան արդյունքներ գրանցելու դեպքում կկարողանան իրենց աշխատանքը շարունակել»,–ասաց նա։ Նրա խոսքով` հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ու խրախուսման ...

Կարդալ ավելին »

Կամավոր ատեստավորում բոլոր ուսուցիչների համար․ ԿԳՄՍՆ-ն հայտարարել է ընդունելություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն  մինչև 2023 թվականի հուլիսի 15-ը՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի՝ «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման դրույթների: Ինչպես հայտնեցին նախարարությունից, 2023 թվականից սկսած՝ ...

Կարդալ ավելին »

1565 ուսուցչի աշխատավարձը կրկնապատկվել է. Ժաննա Անդրեասյան

Կառավարությունը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը լավարկող փաթեթ է ընդունել, որով հնարավորություն է ընձեռվում նաև այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող մարդկանց նույնպես մասնակցել կամավոր ատեստավորմանը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հավելելով, որ այս մեխանիզմը հնարավորություն կտա խթանելու նոր և որակյալ կադրերի մուտքը դպրոց, ինչի կարիքը միանշանակ կա։ «Այս ...

Կարդալ ավելին »
ajax-loader