Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի» 2023 թ. փուլը:

Հուլիսի 3-ից 18 երկրի 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվում է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Պարարվեստ», «Տնօրենների վերապատրաստում»:

Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:

ajax-loader