Tag Archives: քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը կգործակցի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:  Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի, երկաթուղու խնդիրների ու երկկողմ գործակցության վերաբերյալ: Քաղաքապետարանից հայտնում են, որ Կարևորելով կառույցի դերը երկաթուղային ցանցի զարգացման տեսակետից՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ համայնքը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել ընկերությանը Երևանի տարածքում նախաձեռնված ծրագրերն իրականացնելու գործում: Շնորհակալություն հայտնելով ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանի՝ Բուզանդի 1/3-ում տեղակայված քաղաքացիների սպասարկման գրասենյակը ժամանակավորապես չի գործելու

Երևանի քաղաքապետարանի՝ Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված քաղաքացիների սպասարկման գրասենյակը, աշխատակիցների շրջանում սուր շնչառական վարակների տարածվածությամբ պայմանավորված, ժամանակավորապես չի գործելու:Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։«Մինչ գրասենյակի վերագործարկումը քաղաքացիներին կսպասարկի Արգիշտի 1 հասցեում (գլխավոր մասնաշենք) գտնվող գրասենյակը: Ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը կկանաչապատի Մյասնիկյան պողոտայի տարածքը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կանաչապատել Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքները՝ ազատելով այդ հատվածում սահմանազատված տարածքները։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը հայտնեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականից հետո մի քանի այց են ունեցել այդ տարածք․ նա նշեց, որ այդ հատվածում առկա է շուրջ 25 հետկար անտառապատման ենթակա տարածք՝ մինչև Երևանի կենդանաբանական այգու ...

Կարդալ ավելին »

2024-ին Երևանի քաղաքապետարանը 200 նոր ավտոբուս կգործարկի

Քաղաքապետարանը 2024 թվականին պլանավորում է 200 նոր ավտոբուսով համալրել  հանրային տրանսպորտի շարժակազմը: Դեկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շարունակում ենք համալրել մեր հանրային տրանսպորտի շարժակազմը, և պլանավորում ենք մոտ 200 ավտոբուս ևս ավելացնել մեր գծերում: Պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։ Բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, մեկ ընդհանուր ...

Կարդալ ավելին »

Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների

Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների: «Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան: Կոչ ենք անում մնալ ապաստարաններում»,- ասված է Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Աղբահանության խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը 4 մեքենա է ձեռք բերել

Երևանում աղբահանության խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 4 ավտոմեքենա, որոնք արդեն շահագործվում են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Բագրատ Աղաջանյանը: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ենթադրվում է՝ պարկն արդեն իսկ բավարար է աղբահանության խնդիրը ոչ թե մեղմելու կամ կառավարելու, այլ ամբողջական լուծելու համար: Ավինյանը ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը Նուբարաշենի աղբավայրում շարունակում է ամենօրյա աշխատանքները

Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը երկու օր է, ինչ մարվել է, սակայն քաղաքապետարանը որոշել է շարունակել աղբավայրի տարածքում ամենօրյա աշխատանքը։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նրա խոսքով՝ աղբավայրի հրդեհն ամբողջությամբ մարվել է շաբաթ օրը` մայիսի 27–ին, կեսօրից հետո։ Սակայն որոշվել է շարունակել տարածքի մշակման աշխատանքները՝ ամռանը հնարավոր հրդեհներից խուսափելու համար: «Որոշվել ենք աղբավայրում ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը կփոխի ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը

Երևանի քաղաքապետարանը մտադիր է փոխել մայրաքաղաքի ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը։ Այսօր՝ մայիսի 15-ին, հարցը քննարկվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը հայտնեց, որ անցած շաբաթ հանդիպում են ունեցել ճանապարհաշինական ընկերությունների հետ՝ Երևան քաղաքի ճանապարհների սպասարկման ընդհանուր մեթոդաբանությունը քննարկելու համար։ «Ճանապարհների սպասարկման մեջ ներառված են փոսալցման, գծանշման, նշանների, հենապատերի փոփոխության ամբողջական աշխատանքները։ Որոշակի ...

Կարդալ ավելին »

Ապրիլի 29-ին համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի

Ապրիլի 29-ին՝ ժամը 10-ից Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում կմեկնարկի շաբաթօրյակ։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նա տեղեկացրել է, որ կազմվել է շաբաթօրյակի կազմակերպման և իրականացման ծրագիր, գույքագրվել են նյութական և մարդկային ռեսուրսները, շուրջ 200 նամակ է ուղարկվել պետական կառավարման և մասնավոր հատվածի կառույցներին:

Կարդալ ավելին »

Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում մի շարք նոր նշանակումներ են արվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նոր փոփոխություններով Սիրեկան Օհանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական, Լիլիթ Յավուրյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Դավիթ Կարապետյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Բացի այդ, Անդրանիկ Սեդոյանը նշանակվել է «Երևան նախագիծ» ...

Կարդալ ավելին »
ajax-loader