Վրաստանի «Փոթի» նավահանգիստը կառավարող APM Terminals Poti ընկերությունը հաստատել է ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար։ Այդ մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ «Այդ կոնկրետ դեպքում բեռը եկել է ԵՄ անդամ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել է Հայաստան. երկիր, որի վրա պատժամիջոցներ չեն տարածվում։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորողների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության պայմաններում APM ...
Կարդալ ավելին »Tag Archives: Վրաստան
Հայ բռնցքամարտիկները 13 մեդալ են նվաճել Վրաստանում
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Վրաստանի Փոթի քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի եւ նվաճել է 13 մեդալ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Աշիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականի բոլոր մարզիկներն էլ դուրս են եկել եզրափակիչ՝ նվաճելով 6 ոսկե եւ 7 արծաթե մեդալ։ Հայաստանի թիմը պատրաստվում է նոյեմբերի 22-ին Երեւանում մեկնարկելիք աշխարհի պատանեկան առաջնությանը։
Կարդալ ավելին »Վրաստանը գինու արտահանմամբ 15-րդն է աշխարհում
2022 թվականին շշալցված գինի արտահանող հիմնական երկրների շարքում Վրաստանն զբաղեցրել է 15-րդ տեղը, նշված է Գինու տնտեսագետների ամերիկյան ասոցիացիայի (AAWE) վերջին զեկույցում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ AAWE-ն ներկայացրել է աշխարհի գինի արտահանող 50 խոշորագույն երկրների ցանկը։ Ասոցիացիայի տվյալներով, 2022 թվականին վրացական գինու արտահանումը կազմել է 248,16 մլն դոլար, իսկ երկրից արտահանվել է 99,76 մլն լիտր գինի։ Գինու մեկ լիտրի արտահանման ...
Կարդալ ավելին »Հայ հեծանվորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում
Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը հոկտեմբերի 21-22-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ նվաճել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացված է եղել 3 մարզիկով: Մեծահասակների պայքարում հանդես է եկել Վահե Վիրաբյանը, երիտասարդների պայքարում՝ Արթուր Վարելջյանը, իսկ պատանիների մրցումներին՝ Էդուարդ Գրիգորյանը: Երեք ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Վրաստանն առաջին անգամ հայտնվել են Age of Empires քարտեզում
Age of Empires պաշտամունքային պատմական ռազմավարության քարտեզի վրա հանրաճանաչ խաղի գոյության 26 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել են Վրաստանի և Հայաստանի թագավորությունները: Դա հայտնի է դարձել շնորհիվ այն բանի, որ Microsoft Store- ը հրապարակել է նոր ապրանքի քարտ DLC-ի համար, որը կոչվում է The Mountain Royals: Խաղացողների համայնքը հայտնում է, որ Age Of Empires II նոր ընդլայնման՝ Definitive Edition- ի ...
Կարդալ ավելին »Վրաստանը վառելիքի 81 տոկոսը ներկրում է Ռուսաստանից
2023 թվականի 6 ամսում Ռուսաստանից Վրաստան վառելիքի ներկրումը հասել է առավելագույնին։ Այդ մասին հաըտնում է aliq.ge-ն՝ հղում անելով BusinessPressNews-ին: Ըստ տվյալների՝ Վրաստանում սպառվող վառելիքի 81 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից, իսկ 2012 թվականին Ռուսաստանից ներմուծումը կազմել է սպառված վառելիքի ընդամենը 8 տոկոսը։ «Միաժամանակ նկատենք, որ վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանն անշեղորեն սպառում է 1,0-1,1 մլն տոննա վառելիք, ինչը նշանակում է, որ ...
Կարդալ ավելին »Վրաստանում ուժի մեջ է մտնում ԵՄ-ից Ռուսաստան մեքենաների վերաարտահանման արգելքը
Վրաստանը սեպտեմբերի 26-ից արգելում է Եվրամիության երկրներից ներկրվող ավտոմեքենաները վերաարտահանել Ռուսաստան և Բելառուս։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Այսպիսով, Վրաստանը միացել է Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցների ևս մեկ՝ 11-րդ փաթեթին, որն արգելում է Ռուսաստան ներմուծել ավելի քան 1900 խորանարդ սանտիմետր ծավալի շարժիչով փոխադրամիջոցներ, ինչպես նաև բոլոր տեսակի էլեկտրամոբիլներ ու հիբրիդային շարժիչով ...
Կարդալ ավելին »Վրաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է
2023 թվականին Վրաստանից ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա է արտահանվել: Այդ մասին, ըստ aliq.ge-ի՝ գրում է տնտեսական լուրեր լուսաբանող BusinessMediaGeorgia-ն: Համաձայն տվյալների՝ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանից արտահանվել է 1336,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից երկիրը ստացել է ավելի քան 94 մլն դոլար։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ արտահանումից ստացված եկամուտն աճել է 23 տոկոսով։ 2023 թվականի 8 ամսում Թուրքիա է արտահանվել գրեթե ...
Կարդալ ավելին »Վրաստանում աճել է զբոսաշրջությունից ստացած եկամուտը
2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 2,9 միլիարդ դոլարի եկամուտ, նշված է Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի զեկույցում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Ըստ զեկույցի՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջությունից եկամուտն աճել է 34,7 տոկոսով։ Միայն օգոստոսին զբոսաշրջության ոլորտի եկամուտը կազմել է 550 մլն դոլար, այսինքն` տարեկան 5,2 տոկոս աճ։ Ի դեպ, Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը ...
Կարդալ ավելին »Վրաստանն ու Պերուն համաձայնագիր են ստորագրել անայցագիր ռեժիմի վերաբերյալ
Վրաստանի և Պերուի արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Անա Սեսիլիա Գերվասի Դիասը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև անայցագիր ռեժիմի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի և Պերուի Հանրապետության միջև ձևակերպվել է անայցագիր ռեժիմի մասին համաձայնագիր», – մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։ Նախարարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվել է փաստաթուղթը, տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ...
Կարդալ ավելին »