Մոտ 1,1 հազար հայկական բեռնատարներ սպասում են «Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթեւեկության» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթում։ Նշվել է, որ կանգնած բեռնատարների թիվը 4 035 է, դրանցից 1 163-ը՝ հայկական։ Նշվել է, որ կանաչ գոտում, «Վերին Լարս» անցակետի մոտ գտնվում են մոտ 300 մեծ բեռնատարներ տարբեր երկրներից։ Ավելի վաղ Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունում տեղեկացրել էին, որ «Վերին Լարս» անցակետը աշխատում է սովորականի պես, ...
Կարդալ ավելին »Tag Archives: Վրաստան
Վրաստանը զբոսաշրջությունից 1․91 միլիարդ դոլար եկամուտ է ստացել
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 1 միլիարդ 91 միլիոն դոլար եկամուտ, ինչը 8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2019 թվականի տվյալների համեմատ՝ նախահամաճարակային աճը կազմել է 24%: Ազգային բանկը հրապարակել է միջազգային ճանապարհորդություններից ստացված եկամուտների տվյալները: Երկրորդ եռամսյակում Վրաստանը ամենաշատ եկամուտը ստացել է Ռուսաստանից՝ 209 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ 138 միլիոն դոլար է ստացվել ԵՄ ...
Կարդալ ավելին »Վրաստանում միայն երկու քաղաքական գործիչներին են դրական վերաբերվում
Երկրի բոլոր քաղաքական գործիչների մեջ Վրաստանի քաղաքացիները ավելի շուտ դրական, քան թե բացասական են վերաբերվում միայն երկու հոգու՝ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և նրա նախորդ Գիորգի Մարգվելաշվիլիին։ Դրա մասին են վկայում վրացական «Ֆորմուլա» հեռուստաալիքի պատվերով Edison Research-ի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Ըստ Վրաստանի 1000 քաղաքացիների շրջանում հուլիսի 11-24-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցման՝ հարցվածների 63%-ը համակրում է Զուրաբիշվիլին և Մարգվելաշվիլին։ Վարկանիշում ...
Կարդալ ավելին »Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ պատգամավորների հանդիպում՝ Սամցխե-Ջավախքում
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գիա Վոլսկին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունը՝ ի դեմս Թենգիզ Շարմանաշվիլիի, Անտոն Օբոլաշվիլիի և Սամվել Մանուկյանի, հայ գործընկերների հետ այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ ...
Կարդալ ավելին »Վրաստանում անցկացվող միջազգային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 149 շախմատիստ
Հուլիսի 16-ից 24-ը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվում է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup — 2024» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀՇՖ պաշտոնական կայքը։ Մրցաշարը անցկացվում է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով: Հայաստանից մրցաշարին մասնակցում է 149 շախմատիստ: Մասնակիցների շարքում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հրայր Սիմոնյանը, Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը:
Կարդալ ավելին »Ռուսաստանից Վրաստան տրանսֆերտները նվազել են գրեթե 3,5 անգամ
Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է $321,8 մլն, ինչը գրեթե 3,5 անգամ պակաս է 2023 թվականի ցուցանիշից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային բանկի տվյալները։ 2023 թվականին ցուցանիշը կազմել էր ավելի քան $1,1 միլիարդ։ Վրաստան տրանսֆերտների քանակով Ռուսաստանը շարունակում է մնալ առաջին տեղում։ Երկրորդ տեղում Իտալիան է, երրորդում՝ ԱՄՆ-ը։ Ընդհանուր առմամբ, այս տարվա ...
Կարդալ ավելին »ՊՆ-ում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը
Հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը։
Կարդալ ավելին »Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Կարդալ ավելին »Գերմանիան վերանայում է հարաբերությունները Վրաստանի հետ. դեսպան
Գերմանիան վերանայում է հարաբերությունները Վրաստանի հետ, իսկ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցված է, հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից: «ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցված է, և դա շատ ցավալի է… Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա մենք նույնպես վերանայում ենք հարաբերությունները Վրաստանի հետ: Ինչպես գիտեք, մենք ունենք շատ լայն և խորը հարաբերություններ», ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ ԵՄ դեսպան
Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է, հայտնել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ Այդ մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ «Ցավոք, Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է։ Հուսով եմ, որ ընտրություններից հետո նորաստեղծ կառավարությունը կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ»,- հայտնել է դեսպան Հերչինսկին։ Դեսպանը նշել է, որ Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները Եվրամիության ղեկավարների համար պարզ չեն։ ...
Կարդալ ավելին »