Արցախից տեղահանված 52 600 անձի արդեն ստացել են իրենց 100 հազարական դրամները, սակայն գործընթացը շարունակվում է։ Այդ մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Հոկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ 11 238 երեխա արդեն իսկ ընդգրկվել է կրթական հաստատություններում: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Սյունիքում՝ 458, Վայոց ձորում՝ 234, Գեղարքունիքում՝ 535, Արարատում՝ 1597, Կոտայքում՝ ...
Կարդալ ավելին »Tag Archives: տեղահանված
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 20 360 անձ օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից
Բոլոր նրանք, ովքեր մղձավանջից հետո որոշ չափով հանգստացել են, անհրաժեշտ է, որ այս օրերին մասնակցեն հաշվառման գործընթացին, որովհետև սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառումը։ Այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Եթե անգամ մարդիկ Վայքում կամ Գորիսում չեն հասցրել հաշվառվել, ապա կարող են մոտենալ մարզային ...
Կարդալ ավելին »Հայաստանը մեծ ավտոբուսներ կուղարկի Ստեփանակերտում մնացած բռնի տեղահանվածներին տեղափոխելու համար
Գորիսում մոբիլիզացված են 35 մեծ տարողությամբ ավտոբուսներ, որոնք պետք է ուղևորվեն դեպի Ստեփանակերտ՝ այնտեղ մնացած բռնի տեղահանված անձանց Հայաստան տեղափոխելու համար։https://www.youtube.com/embed/1bEMlAM0tdU?si=u_ETT88FANk39K7T Այս մասին սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերներից տեղեկացված են՝ բավական մեծ թվով մարդիկ կան, որ սեփական տրանսպորտային միջոցներ չունեն՝ դեպի Հայաստան ուղևորվելու համար։ «Կա պայմանավորվածություն, որ այդ անձանց կաջակցենք ավտոբուսներ ...
Կարդալ ավելին »360 միլիոն դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 360 միլիոն դրամ գումար հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար առաջին անհրաժեշտության ապրանքների հրատապ ձեռքբերման գնումների ֆինանսավորման նպատակով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի զեկուցմամբ՝ սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում կատարելու և ՀՀ մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու մասին ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածների բուժօգնությունը կիրականացվի պետպատվերով
ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 1000 անձի տրամադրվել է առաջին անհրաժեշտության դեղորայքային փաթեթներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Նրանք կշարունակեն իրենց բուժօգնությունը ստանալ ամբուլատոր պայմաններում: Անհրաժեշտության դեպքում նրանք կտեղափոխվեն համապատասխան բուժհիմնարկներ»,- նշեց նա: Նա նշեց, որ սեպտեմբերի 26-ի առավոտյան Երևան են բերվել նորածիններ և մեկ երեխա բավական ծանր վիճակում, նրանք ...
Կարդալ ավելին »Կրթական համակարգը կմեկտեղի ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ուսման կազմակերպման հարցում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը հանդիպել են կրթության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկտեղելու ջանքերը և առավել արդյունավետ դարձնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության կազմակերպումը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից տեղահանվածների համար գործարկվել է սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ»՝ map.socservice.am: Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզի» նպատակն է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները գույքագրելը ու դրանց հետագա կիրառումը պլանավորելը: Այս հարթակում կազմակերպությունները ...
Կարդալ ավելին »Ուսանողները որպես կամավորներ կներգրավվեն ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերում
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և սեպտեմբերի 19-ից ստեղծված իրադրությունը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ առաջարկելով իրենց ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղի բնակչության օգնության կազմակերպմանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մասնավորապես, առաջարկվել է դիտարկել բուհերի ուսանողներին և աշխատակիցներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։ Ինչպես տեղեկացնում են կառավարությունից, նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: 2100 հաշվառվածներից մոտ 1000 անձ մեկնել է իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։ ...
Կարդալ ավելին »Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագրում կատարվել են փոփոխություններ
Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի պայմաններում կատարվել են փոփոխություններ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների նպատակը շահառուների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելն է։ Ծրագրի շրջանակում Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական ...
Կարդալ ավելին »