Tag Archives: Սյունիք

«Սյունիքը» հաղթել է Վրաստանի թիմին

Քոբուլեթիում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Սյունիք-09»-ը 5։3 հաշվով հաղթել է Փոթիի «Կոլխեթի-1913-09» թիմին։ Այդ մասին հաjտնում է «Սյունիք» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը՝ նշելով․ «Գոլերը՝ Սուրեն Հարությունյան Միքայել Մանուչարյան Արեն Դավթյան»։

Կարդալ ավելին »

«Սյունիք»-«Տրակտոր Սոչի»․ 5։0

«Սյունիք» ֆուտբոլային թիմը Սոչիում 5։0 հաշվով հաղթել է տեղի «Տրակտոր Սոչիին»։ Այդ մասին հայտնում է FC Syunik-ի ֆեյսբուքյան էջը։ ««Սյունիք»-«Տրակտոր Սոչի»` 5։0 Գոլերը խփեցին` Ալեն Կարապետյան, Պետրոս Աֆաջանյան, Պատվական Ավետիսյան, Սամվել Սարգսյան, Դավիթ Վարդանյան։ Դարպասապահ Արման Սիմոնյանը հետ մղեց մրցակցի 11 մետրանոց հարվածը խաղի վերջին րոպեին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

«Սյունիքը» համալրել են չորս ֆուտբոլիստներ

«Սյունիքը» համալրել են չորս ֆուտբոլիստներ, հայտնում է FC Syunik-ի ֆեսբուքյան էջը։ Պետրոս Աֆաջանյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաեւ «Արարատում», «Շիրակում» եւ «Նոայում»։ 24-ամյա կիսապաշտպանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 1 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ։ Աֆաջանյանը եղել է նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Էրիկ Վարդանյանը «Սյունիք» է տեղափոխվել Գյումրիի «Շիրակից», որի կազմում նախորդ ...

Կարդալ ավելին »

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը բանակցություններում չկա․ Սյունիքի մարզպետ

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ո՛չ բանակցություններում կա, ո՛չ փաստաթղթերում։ ՍյունիքTV-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Պաշտոնական Երևանը բացառում է, նույն ձևով բացառում եմ ես։ Վստահ եմ, որ Սյունիքի ամբողջ բնակչությունը միակարծիք է՝ «Զանգեզուրի միջանք» չի լինելու։ Եվ դրա մասին խոսելն ուղղակի անիմաստ է, որովհետև այս խոսույթը զարգացնելը նաև մեր կողմից չպետք է խրախուսվի»,- ասել է Ղուկասյանը։ «Կա ...

Կարդալ ավելին »

Սյունիքում և Արցախում կստեղծվեն շարժական առաջնային խնամքի միավորներ

ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամը և  Santé Arménie ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամը նախօրեին ստորագրեցին «ՄոբՄեդ» իրավաբանական անձի հիմնադրման պայմանագիրը, որի նպատակն է Սյունիքում և Արցախում շարժական առաջնային խնամքի միավորներ ստեղծելն ու գործարկելը: Պայմանագիրը ստորագրեցին ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը և  Santé Arménie-ի լիազորված անձ Արսէն Մեքինեանը։ «Այս պայմանագիրը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք ուրախ ենք վերջապես կյանքի կոչել ...

Կարդալ ավելին »

«Սյունիքը» պարգևատրել է Առաջին խմբի փոխչեմպիոն թիմին

«Սյունիք» ՖԱ-ն պարգևատրել է Գորիսի ֆուտբոլի թիմի աղջիկներին։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։ «Այցելել էինք Գորիս՝ շնորհավորելու «Սյունիք-աղջիկներ» թիմին՝ Հայաստանի Առաջին խմբի փոխչեմպիոն դառնալու առթիվ: Ակումբի ղեկավարության որոշմամբ՝ աղջիկները պարգևատրվեցին»,- նշված է տարածած հաղորդագրությունում

Կարդալ ավելին »

Քննարկվել են Սյունիքում ՄԱԿ-ի ծրագրերը

Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Պարոն Սքոթն առաջին անգամ է Սյունիքում, ու մարզպետը, ողջունելով նրա այցը, շնորհակալություն է հայտնել` նշելով, որ դժվարին պահերին ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կատարած աշխատանքի ու իրականացրած բազում ծրագրերի շնորհիվ են նաև մարզի բնակիչները մնացել իրենց բնակավայրերում։ Նիլ Սքոթը հետաքրքրվեց Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակով ...

Կարդալ ավելին »

Տաթևում կանցկացվի Սյունիքի պատմության և լեգենդների՝ «Սարերում» իմերսիվ փառատոնը

Թատերական բեմադրություններ, վարպետության դասեր, երաժշտություն, ազգային պարեր և խաղեր, ավանդական ուտեստներ և շրջայց պատմական հին գյուղեր․ Տաթևում hունիսի 24-25-ին կայանալու է Սյունիքի պատմության և լեգենդների՝ «Սարերում» իմերսիվ փառատոնը։ Ինչպես տեղեկանում ենք IDeA հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, երկօրյա փառատոնի ծրագիրը ներառում է բազմազան միջոցառումներ՝ միտված Սյունիքի մշակութային և գաստրո տուրիզմի զարգացմանը։ Փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու տարատեսակ միջոցառումների, միևնույն ժամանակ՝ վայելելու Սյունիքի ...

Կարդալ ավելին »
ajax-loader