Tag Archives: Սյունիք

Փաշինյանը ներկայացրել է Սյունիքի դիմակայունությունը բարձրացնելուն միտված աշխատանքները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարել այն միտումը, որ Սյունիքի մարզը երբեմն առանձնացվում է՝ որպես անվտանգության առումով Հայաստանի ամենախոցելի տարածք։ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով քաղաքացիների հարցերին, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին տարիներին, իրականացնելով բազմամիլիարդանոց ծրագրեր, ամենամեծ ներդրումները կատարել է հենց Սյունիքի մարզում։ Նրա խոսքով՝ Կառավարության ուղիղ ծրագրերով վերջին հինգ տարում ամենատարբեր հոդվածներով ավելի քան 100 միլիարդ դրամի ներդրումներ ...

Կարդալ ավելին »

Խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Սյունիքի նախկին մարզպետի որդին ձերբակալվել է

Հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ Կոմիտեն 22.06.23թ․ տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Տ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, ...

Կարդալ ավելին »

Սյունիքի մարզպետը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին հայտնեցին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից։ Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ շատ կուզենար առաջին անգամ մարզպետին հանդիպել այնպիսի իրավիճակում, որը չհամընկներ այսօրվա իրավիճակին, որն իրենց համար էլ է ցավալի․ «Խոսքը քաղաքական հարցերի մասին չէ, այլ՝ մարդասիրական բնույթի»։ Դեսպանը տեղեկացրել է ...

Կարդալ ավելին »

Խանութները, հացի փռերը 24 ժամ աշխատում են, Սյունիքը շուրջօրյա ռեժիմով ընդունում է բռնի տեղահանվածներին. մարզպետ

Սյունիքն աշխատում է գերլարված ուժերով՝ ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, մարդկանց դիմավորում են 24-ժամյա ռեժիմով, մարզում գործում է 350-հոգանոց աշխատանքային խումբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Մենք 24-ժամյա ռեժիմով ընդունում ենք մարդկանց, որոնց հոսքն անդադար է, չի վերջանում: Հակարի կամրջից սկսած մինչև Գորիս քաղաք մարդկանց հոսքեր են՝ մեքենաների խցանումներով, տարբեր խնդիրներով, բայց ամբողջ ճանապարհը հազարավոր ...

Կարդալ ավելին »

Իսպանիայի դեսպանն այցելել է Սյունիքի սահմանամերձ շրջաններ

Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսը այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության Կապանի օպերատիվ տեղակայման վայր։ X-ի իր միկրոբլոգում այդ մասին հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունը։  «ԵՄ դիտորդական առաքելությունը ուրախ էր Հայաստանում Իսպանիայի դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանն ընդունել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության Կապանի օպերատիվ տեղակայման վայրում։ Մեր դիտորդները պատվիրակությանը ...

Կարդալ ավելին »

«Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք»

Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից (IATA) եռանիշ կոդ է ստացել՝ YUK, ինչը նշանակում է, որ այն կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր: Մինչ այս «Սյունիքն» արդեն ստացել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, կառույց է ՄԱԿ-ի համակարգում) քառանիշ կոդ՝ UDCK, ինչը նրան իրավունք էր տալիս սպասարկել միջազգային ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) չվերթեր, գրում է «Հետքը»: Հատկանշական է, որ ...

Կարդալ ավելին »

Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը սելավի տակ է մնացել. Sputnik Արմենիա

Սյունիքի մարզում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը հուլիսի վերջին սելավի տակ է մնացել: Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։ Պարզվել է, որ հորդառատ անձրեւներից հետո փլուզում է գրանցվել. ժայռաքարը փլվել է ճանապարհի վրա, ինչի հետեւանքով ճանապարհի որոշ հատվածներ տուժել են: Մի հատվածը պարզապես ջրի հետ հոսել, գնացել է, մյուսները՝ արգելափակվել։ Փլուզումը տեղի է ունեցել գիշերը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի տարածքից կրակոցներ են արձակվել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի տարածքից կրակոցներ են արձակվել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ: ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ ...

Կարդալ ավելին »

Սյունիքում կանցկացվի «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը

 Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օգոստոսի 10-ին կանցկացվի «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։ Հրավիրած ասուլիսին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ փառատոնը ներկայանալու է բավական հագեցած ծրագրով։ «Մեզ հաջողվում է այն դարձնել ավանդական և շատերի համար սպասված փառատոն։ Այն տարածաշրջանային ինքնատիպ զբոսաշրջային արդյունք է։ Այն կարևոր գործոն է հետկորոնավիրուսային շրջանում վերաձևավորվող զբոսաշրջային համաշխարհային շուկայում հոսքը դեպի մեզ ուղղորդելու առումով։ Այս ...

Կարդալ ավելին »
ajax-loader