«Սյունիքը» համալրել են չորս ֆուտբոլիստներ, հայտնում է FC Syunik-ի ֆեսբուքյան էջը։
Պետրոս Աֆաջանյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաեւ «Արարատում», «Շիրակում» եւ «Նոայում»։
24-ամյա կիսապաշտպանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 1 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ։
Աֆաջանյանը եղել է նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ
Էրիկ Վարդանյանը «Սյունիք» է տեղափոխվել Գյումրիի «Շիրակից», որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24 խաղի։
Վարդանյանը ՄԻԿԱ-ի սան է, հանդես է եկել նաեւ «Բանանցում» եւ «Արարատում»՝ իր ակտիվում գրանցելով Բարձրագույն խմբի 46 հանդիպում։
24-ամյա կիսապաշտպանը խաղացել է նաեւ Հայաստանի Մ19 եւ Մ21 հավաքականներում։
Արման Սիմոնյանը Հայաստանի հարավ է եկել «Նոայից» որտեղ անցկացրել է 2022/23 թթ․ մրցաշրջանի գարնանային հատվածը։
25-ամյա դարպասապահը հանդես է եկել Երեւանի «Արարատում»՝ մասնակցելով Առաջին խմբի 31 եւ Բարձրագույն խմբի 1 հանդիպման։
Էրիկ Սողոմոնյանը «Սյունիք» է տեղափոխվել Երեւանի «Ալաշկերտից»։
23-ամյա կիսապաշտպանը «Շիրակի» սան է, խաղացել է նաեւ «Վեսթ Արմենիայում»։
Սողոմոնյանը մասնակցել է Առաջին խմբի 57 եւ Բարձրագույն խմբի 11 հանդիպման։ Նորեկը Հայաստանի չեմպիոն է և սուպերգավաթակիր։