«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ո՛չ բանակցություններում կա, ո՛չ փաստաթղթերում։ ՍյունիքTV-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Պաշտոնական Երևանը բացառում է, նույն ձևով բացառում եմ ես։ Վստահ եմ, որ Սյունիքի ամբողջ բնակչությունը միակարծիք է՝ «Զանգեզուրի միջանք» չի լինելու։ Եվ դրա մասին խոսելն ուղղակի անիմաստ է, որովհետև այս խոսույթը զարգացնելը նաև մեր կողմից չպետք է խրախուսվի»,- ասել է Ղուկասյանը։
«Կա հստակ դիրքորոշում՝ չի լինելու, և այսքանով պետք է լինի վերջակետ»,- նշել է նա։
Սյունիքի մարզպետը նաև ասել է, որ Բաքուն շատ բաներ է փորձելու անել․ «Իհարկե, Ադրբեջանը փորձելու է շատ այլ բաներ օրակարգ բերել, բայց դա մենք չպետք է բերենք, մեր օրակարգ մտցնենք»։