Tag Archives: Պակիստան

Պակիստանում արգելվել է կարմիր ուղեգորգի գործածումը պաշտոնական միջոցառումներին

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն արգելել է պաշտոնական միջոցառումների ժամանակ կարմիր ուղեգորգի օգտագործումը։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ որոշումն ընդունվել է Պակիստանի առջև ծառացած լուրջ տնտեսական խնդիրների ֆոնին։ Կառավարությունը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, որ դիվանագիտական ​​միջոցառումների ժամանակ կարմիր ուղեգորգի կիրառումը սահմանափակվելու է բացառապես արարողակարգային նպատակներով։ Ավելի վաղ Շարիֆն ու նրա նախարարները  կամավոր որոշել էին հրաժարվել իրենց աշխատավարձերից և արտոնություններից։ Երկրի նախագահ ...

Կարդալ ավելին »

Պակիստանը հարվածել է Իրանի տարածքում գտնվող թիրախների․ կա 7 զոհ

Պակիստանը հունվարի 18-ին հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ պնդելով, թե թիրախավորել է անջատողական զինյալներին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։ Պակիստանի հարվածներից Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում 7 մարդ է զոհվել՝ 3 կին և 4 երեխա։ «Հետախուզության տվյալների հիման վրա իրականացված գործողության ընթացքում սպանվել են մի քանի ահաբեկիչներ», – հայտնել է Պակիստանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ դրանք եղել ...

Կարդալ ավելին »

Իրանը հարվածել է Պակիստանում մի քանի թիրախների․ Իսլամաբադը հայտնել է 2 երեխայի զոհվելու մասին

Պակիստանը հայտարարել է, որ Իրանը խախտել է իր օդային տարածքը, որի հետևանքով 2 երեխա է զոհվել։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։ Իսլամաբադը նախազգուշացրել է, որ այս միջադեպը կարող է «լուրջ հետևանքներ ունենալ» և «բոլորովին անընդունելի է»։ Իր հերթին իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ Թեհրանը հունվարի 16-ին հարվածներ է հասցրել և ոչնչացրել Պակիստանում գտնվող «Ջաիշ ալ Ադլ» ...

Կարդալ ավելին »

Պակիստանում միջցեղային բախումների զոհ է դարձել մոտ 50 մարդ

Պակիստանում թշնամի ցեղախմբերի միջև զինված բախումների հետևանքով վերջին վեց օրվա ընթացքում առնվազն 50 մարդ է զոհվել: Ցեղախմբերի ավագներին հաջողվել է հրադադարի հասնել։ Այդ մասին հաղորդում է The Express Tribune պարբերականը։ Բախումները տեղի են ունեցել Խայբեր Փախտունխվայի նահանգի Կուրրամի շրջանում․ միմյանց թշնամի ցեղախմբերի զինյալների միջև փոխհրաձգություններ են սկսվել հողային վեճերի և կրոնական տարաձայնությունների պատճառով: Բախումները շարունակվել են մինչև հոկտեմբերի 29-ը, երբ ցեղախմբերի ...

Կարդալ ավելին »

Պակիստանի մզկիթներից մեկի մերձակայքում պայթյուն է որոտացել. կա 52 զոհ

Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 52 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Ինչպես տեղեկանում ենք պակիստանյան Dawn պարբերականից, միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստանի նահանգի Մաստունգ շրջանի մզկիթներից մեկի մերձակայքում։ Իշխանությունների համոզմամբ՝ պայթյունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը։ Նահանգի պաշտոնյաները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ մարդիկ հավաքվում էին Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը նշելու։ Պայթուցիկը գործի է դրվել ...

Կարդալ ավելին »

Պակիստանում հաջողվել է փրկել ճոպանուղուց 15 ժամ կախված մնացած 8 հոգուն

Պակիստանում փրկարարներին հաջողվել է իջեցնել 274 մ բարձրության վրա ճոպանուղուց կախված մնացած 7 երեխաներին և 1 ուսուցչին: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Փրկարարական վտանգավոր գործողությունը տևել է ավելի քան 15 ժամ և ավարտվել գիշերը։  «Պակիստանի զինվորականները հաջողությամբ ավարտել են ծայրահեղ բարդ և դժվար գործողությունը։ Ծուղակում հայտնված բոլոր մարդիկ ապահով կերպով տարհանվել են և տեղափոխվել ապահով վայր»,- տարածած հայտարարությունում նշել է ...

Կարդալ ավելին »

Պակիստանում ճոպանուղով դպրոց գնացող երեխաները կախված են մնացել գրեթե 300 մ բարձրության վրա

 Պակիստանում 6 երեխա և 2 ուսուցիչ կախված են մնացել կիրճում՝ 274 մ բարձրության վրա այն բանից հետո, երբ պոկվել է ճոպանուղու երկու ճոպաններից մեկը։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ուղղաթիռով «չափազանց վտանգավոր» փրկարարական գործողությանը խոչընդոտում են ուժգին քամիները։ Երեխաները, որոնք Բաթագրամի լեռնային շրջանում կիրճի վերևում ճոպանուղուց կախված են տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ից (Երևանի ժամանակով ժամը 6-ից), գնում էին ավագ դպրոց։ ...

Կարդալ ավելին »

Պակիստանում հանրահավաքի ժամանակ պայթյունից 44 մարդ է սպանվել

Պակիստանի իսլամիստական կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել։ Ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Պայթյունը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմտյան Բաջաուրի շրջանում։ Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունն, ամենայն հավանականությամբ, իրագործել է մահապարտ ահաբեկիչը։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն, ըստ իշխանությունների, զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի ...

Կարդալ ավելին »

Պակիստանն առաջին անգամ նավթ է ստացել ՌԴ-ից

Ռուսաստանից նավթահումքի առաջին խմբաքանակը հասել է Պակիստան: Հումքը ձեռք է բերվել զեղչով, իսկ բեռնարկղերի բեռնաթափումը կսկսվի հունիսի 12-ին։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, այդ մասին հայտնել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։ Ռուսաստանն առաջին անգամ է նավթ մատակարարել Պակիստանին: Ինչպես մայիսին հայտնել է Պակիստանի էներգետիկայի նախարար Խուրրամ Դաստգիր Խանը, երկրի իշխանությունները գնման դիմաց վճարել են դոլարով։ Ավելի վաղ Express ...

Կարդալ ավելին »
ajax-loader