Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն արգելել է պաշտոնական միջոցառումների ժամանակ կարմիր ուղեգորգի օգտագործումը։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ որոշումն ընդունվել է Պակիստանի առջև ծառացած լուրջ տնտեսական խնդիրների ֆոնին։
Կառավարությունը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, որ դիվանագիտական միջոցառումների ժամանակ կարմիր ուղեգորգի կիրառումը սահմանափակվելու է բացառապես արարողակարգային նպատակներով։
Ավելի վաղ Շարիֆն ու նրա նախարարները կամավոր որոշել էին հրաժարվել իրենց աշխատավարձերից և արտոնություններից։
Երկրի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին նույնպես որոշել է հրաժարվել աշխատավարձից։
Պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ հետո Շարիֆը հայտարարել էր խնայողության կոշտ միջոցառումների մասին, որոնք ուղղված են պետական ծախսերի կրճատմանը:
Միջոցառումները ներառում են շքեղ մեքենաների գնման արգելք, նախարարներից պահանջվում է ճանապարհորդել էկոնոմ դասով և վճարել իրենց կոմունալ վարձերը, ինչպես նաև կանգ չառնել հինգաստղանի հյուրանոցներում: