Պակիստանում հանրահավաքի ժամանակ պայթյունից 44 մարդ է սպանվել

Պակիստանի իսլամիստական կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել։ Ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։

Պայթյունը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմտյան Բաջաուրի շրջանում։ Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունն, ամենայն հավանականությամբ, իրագործել է մահապարտ ահաբեկիչը։

Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն, ըստ իշխանությունների, զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ 15 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում։

Հարձակման շարժառիթն առայժմ հայտնի չէ։ Անվտանգության ուժերը շղթայել են տարածքը։ Կատարվում է հետաքննություն։

«Ջամիաթ Ուլեմա-է-իսլամ-ֆազլ» խոշոր կրոնական քաղաքական կուսակցությունը, որի հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել պայթյունը, Պակիստանի խորհրդարանում իշխող կոալիցիայի մաս է կազմում։

ajax-loader