ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 4,270.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից պակաս է 2.7%-ով։ Միևնույն ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել է 802.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 8.6%-ով ցածր է 2022թ.-ի ցուցանիշից։ Ինչ կայանում է ներմուծմանը, ապա այն կրճատվել է 28.6%-ով և կազմել 76.4 մլն կՎտ ժամ։ Համադրելով վերանշյալ ցուցանիշները ստանում ենք, ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Ozon-ը Հայաստանում գործարկում է արտոնյալ պայմաններով պատվերների տրամադրման կետեր
Ozon-ը Հայաստանում գործարկում է արտոնյալ պայմաններով պատվերների տրամադրման կետեր: Մարկետփլեյսն ընդլայնում է իր ներկայությունը երկրում եւ աջակցման հատուկ ծրագրի միջոցով նոր լոգիստիկ գործընկերներ ներգրավում: Ծրագիրը ենթադրում է ֆիքսված վճարումներ այն ձեռնարկատեր գործընկերներին, որոնք պատվերների տրամադրման կետ կբացեն: Դա թույլ կտա ավելի ակտիվորեն զարգացնել ցանցը եւ հաճախորդների համար ավելի հարմարավետ դարձնել: «Տարածաշրջանի ձեռնարկատերերը կկարողանան ընկերության պատվերների տրամադրման կետեր բացել արտոնյալ պայմաններով: ...
Կարդալ ավելին »«Ռենջեր 2023»․ առաջին անգամ Հայաստանում անցկացվեց անտառապահների մրցույթ
Կենսաբազմազանության պահպանման գործում հայ ռենջերների դերի շեշտադրելու նպատակով առաջին անգամ կայացավ «Ռենջեր մրցանակաբաշխություն 2023» միջոցառումը, որին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող բնության հատուկ տարածքների պահպանությունը համակարգող ՊՈԱԿ-ների 15 աշխատակիցներ՝ «Դիլիջան», «Սևան», «Արփի լիճ» ազգային պարկերից, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր», Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ներից և Արփա պահպանվող լանդշաֆտից: Մրցույթում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Ռուբեն Բադալյանը («Խոսրովի անտառ» ...
Կարդալ ավելին »Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռևս չպարզաբանված ...
Կարդալ ավելին »Հայաստանը պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում չեմպիոն ունի
Հայաստանի ներկայացուցիչ Խորեն Ծատուրյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել Դուբայում ընթացող պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պարալիմպիկ ազգային կոմիտեի «Ֆեյսբուք»-ի էջը, 49 կգ քաշային կարգում հայ մարզիկն առաջին տեղն է գրավել ընդհանուր բարձրացրած քաշերի հաշվարկով, իսկ լավագույն բարձրացրած քաշ հաշվարկով երկրորդն էր։ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Բաբայանը գրավել է 4-րդ տեղը։ Օգոստոսի 23-ին հայ մարզիկները կմասնակցեն մեծահասակների ...
Կարդալ ավելին »Ամուլսարի ծրագիրն ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում․ դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության իրականացրած աշխատանքներին։ «Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, եւ մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արեւմտյան ստանդարտները։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ ամերիկյան ընկերությունների եւ ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավվելու հնարավորություններին»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։
Կարդալ ավելին »ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 7 բուժառու
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից 7 բուժառու, ուղեկցողների հետ միասին, օգոստոսի 22-ին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ...
Կարդալ ավելին »Հայաստանի ՀՆԱ-ն աճել է տարեկան 16,1 տոկոսով
Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023թ. առաջին կիսամյակում դանդաղել է մինչև տարեկան 16,1% (2022թ. նույն ժամանակահատվածի 18,3% – ից)՝ գերազանցելով 3,9 տրլն դրամը կամ 10.1 մլրդ դոլարը: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ ՀՆԱ-ի եռամսյակային դինամիկան մինուսային էր միայն I եռամսյակում ՝ 36,3%, II եռամսյակում հասնելով դրական 16,5%-ի, ինչը կրկնել է 2022 թվականի եռամսյակային դինամիկան, երբ I եռամսյակի 36% անկմանը ...
Կարդալ ավելին »Կանադայի ԱԳ նախարարը սեպտեմբերին կժամանի Հայաստան՝ մասնակցելու դեսպանատան բացմանը
այ դատի Կանադայի հանձնախումբը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող օրհասական իրավիճակը և բնակչության ապահովությանն ու անվտանգությանը սպառնացող շրջափակման խնդիրը։ Հայ դատի հանձնախմբի կողմից վերստին շեշտվել է Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը, այն ընդգծմամբ, ...
Կարդալ ավելին »ՌԴ-ից Հայաստան բնական գազի ներմուծումն աճել է 6,1%- ով, հեղուկ գազինը՝ մի քանի անգամ
2022 թվականին Հայաստան բնական գազի ներմուծումն ավելացրել է 6,4 տոկոսով ՝ մինչև 2 965 818,1 խմ, ներմուծված բնական գազի մաքսային արժեքի 9,6 տոկոսով աճի դեպքում ՝ կազմելով 504,8 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները, որոնց համաձայն, Հայաստանն ավանդաբար բնական գազ է ներկրում ՌԴ – ից (87,7%) և Իրանից (12,1%): Մասնավորապես, Ռուսաստանից ստացվել է 2 599 599.8 ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ