Հայաստանը պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում չեմպիոն ունի

Հայաստանի ներկայացուցիչ Խորեն Ծատուրյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել Դուբայում ընթացող պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պարալիմպիկ ազգային կոմիտեի «Ֆեյսբուք»-ի էջը, 49 կգ քաշային կարգում հայ մարզիկն առաջին տեղն է գրավել ընդհանուր բարձրացրած քաշերի հաշվարկով, իսկ լավագույն բարձրացրած քաշ հաշվարկով երկրորդն էր։

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Բաբայանը գրավել է 4-րդ տեղը։

Օգոստոսի 23-ին հայ մարզիկները կմասնակցեն մեծահասակների աշխարհի առաջնությանը։

ajax-loader