Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը: Պատգամավորը իշխանության մեղադրեց Տավուշի մարզից գյուղեր հանձնելու հարց քննարկելու մեջ: «Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն՝ ոչ միայն Տավուշի մարզի, այլ նաև ՀՀ տարածքի որևէ ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԱԳ նախարար
Հայաստան-Ֆրանսիա շփումները գերազանցել են քաղաքական երկխոսության ավանդական ցուցանիշները. ԱԳ նախարար
Ֆրանսիայից Հայաստան նախորդ տարի գրանցվել է բարձրաստիճան այցերի աննախադեպ քանակ: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: «Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն առանձնաշնորհյալ բնույթ են կրում: Հաշվետու տարում եղել է Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի 5 հանդիպում: Նաև Ֆրանսիայից բարձրաստիճան այցերի աննախադեպ ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը տեղի կունենա այսօր ժ. 13:00-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 13:30) և ԱԳՆ-ների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն (ժ. 14:15)․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։«Հանդիպման արդյունքներով՝ ժ. 14:30-ին, Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով»,- ասված է հաղորդագրությունում։Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 6-ին, պաշտոնական երկօրյա այցով ...
Կարդալ ավելին »Բեռնիլում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին հանդիպումն ու բանակցությունները հյուրընկալելու համար: Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար կարճ հայտարարությամբ: Ըստ ...
Կարդալ ավելին »ԱԳ նախարարն ու Ժոզեպ Բորելն անդրադարձել են Ադրբեջանի ԶՈՒ-ի հերթական սադրանքին
ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առանձնազրույցը։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունից, մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական ...
Կարդալ ավելին »Երևանում մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի առանձնազրույցը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը: Հունաստանի ԱԳ նախարարը ...
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել արդեն իսկ ամուր հիմքերի վրա զարգացող և ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների օրակարգին: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ գործընկերության հետագա խորացմանն ավելի կնպաստի Լյուքսեմբուրգում դիվանագիտական ...
Կարդալ ավելին »Հունաստանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է այցելել Հայաստան։ Հունաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին հայտարարել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին։ «Մենք այսօր արտաքին հարաբերությունների խորհուրդ ենք եկել ծանր ու կարևոր օրակարգով։ Սկսելու ենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հարցից։ Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայումս ընթացող խաղաղ գործընթացը։ Հունական պետության ջանքերի ...
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական նախաճաշին
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Խորհրդի նիստի շրջանակներում տրվել է ոչ պաշտոնական նախաճաշ, որին մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։ «Սա լավ առիթ է ներկայացնելու, թե ինչպիսին է այսօրվա Հայաստանը, ինչ մարտահրավերներ ու նաև հնարավորություններ, ձգտումներ մենք ունենք։ Սա լավ հնարավորություն է ներկայացնելու ...
Կարդալ ավելին »Թբիլիսին կատարում է անկողմնակալ խաղացողի դերը Երևանի և Բաքվի միջեւ գործընթացում. Վրաստանի ԱԳ նախարար
Վրաստանի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումն է եղբայրական երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։ Նրա խոսքով՝ Թբիլիսին բավական հաջող կատարում է անկողմնակալ խաղացողի դերը Երեւանի եւ Բաքվի միջեւ գործընթացում։ «Վրաստանը միշտ երկար տարիներ փորձել է ստանձնել այս բնական դերն այդ գործընթացում, բայց դա շատ դժվար, համալիր հակամարտություն է, եւ հենց ...
Կարդալ ավելին »