Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը տեղի կունենա այսօր ժ. 13:00-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 13:30) և ԱԳՆ-ների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն (ժ. 14:15)․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպման արդյունքներով՝ ժ. 14:30-ին, Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 6-ին, պաշտոնական երկօրյա այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը։

ajax-loader