Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արագածոտնի մարզ։ Ինչպես հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրամից, Ագարակ բնակավայրում պատվիրակությունը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում հաստատված 10 ընտանիքների, որոնք «Իմ քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության աջակցությամբ ստացել էին նվիրատվություն՝ ջերմատներ, իրենց տնտեսապես կայունացման ...
Կարդալ ավելին »Tag Archives: Կիպրոս
Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանը մայիսի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: ...
Կարդալ ավելին »Հայաստանի սամբիստները նվաճել են 9 մեդալ
Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 2 արծաթ և 7 բրոնզ։ Փոխչեմպիոն են դարձել 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանն ու 58 կգ քաշային Տիգրան Գրիգորյանը, հաղորդում է ՀՍՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Բրոնզե մեդալակիրներ դարձան Միլենա Առաքելյանը (47 կգ), Սյուզաննա Մանուկյանը (59կգ), Մհեր Օհանյանը (71 կգ), Սամվել Ղազարյանը (79 կգ), Սևակ Դավոյանը ...
Կարդալ ավելին »Կիպրոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել Մավրոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Շնորհավորելով դեսպան Մավրոսին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանը առավելագույն ջանքեր կգործադրի առկա գերազանց համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ ներառելով նաև նոր ոլորտներ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ քաղաքական ...
Կարդալ ավելին »Կիպրոսը սատարում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Վասիլիս Պալմաս
Կիպրոսը սատարում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։ Այդ մասին հայտարարեց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։ «Չափազանց կարևոր է բոլորիս համար կայունության և կենսունակ խաղաղության ձևաչափի բացահայտումը»,-ասաց Վասիլիս Պալմասը։ Նա նաև նշեց, որ Հայաստանի և Կիպրոսի միջև կա ներուժ ավելի ամրապնդելու պաշտպանության ոլորտում համագործակցությունը և հարաբերությունները, ինչպես, օրինակ՝ ընդլայնել համատեղ զորավարժությունների ձևաչափը՝ բացահայտելու պաշտպանական, տեխնոլոգիայի ոլորտներում համագործակցության ...
Կարդալ ավելին »Պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս գործակցության չօգտագործված ներուժն առաջիկայում կյանքի է կոչվելու. Սուրեն Պապիկյան
Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի այցը Հայաստան հանդիսանում է Հայաստանի և Կիպրոսի միջև առկա բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերությունների լավագույն ապացույցը։ Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ շնորհակալություն հայտնելով Կիպրոսի գործընկերոջը Հայաստան այցելելու համար։ «Անշուշտ, հայ և կիպրացի ժողովուրդների անկեղծ բարեկամությունն ու մշակութային ընդհանրությունները բազմադարյա պատմություն ունեն։ Այսպիսի ընդհանրությունները պայմանավորված են մեր երկրների կրոնական, մշակութային ...
Կարդալ ավելին »Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի. Կիպրոսն էլ՝ ՀՀ-ում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանը և Կիպրոսը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Ներկայումս երկու երկրների դեսպանությունները գործում են համատեղության կարգով՝ Կիպրոսում Հայաստանի դեսպանության նստավայրը Աթենքում, իսկ Հայաստանում Կիպրոսի դեսպանությունը` Մոսկվայում: ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը տեղի կունենա այսօր ժ. 13:00-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 13:30) և ԱԳՆ-ների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն (ժ. 14:15)․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։«Հանդիպման արդյունքներով՝ ժ. 14:30-ին, Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով»,- ասված է հաղորդագրությունում։Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 6-ին, պաշտոնական երկօրյա այցով ...
Կարդալ ավելին »Կիպրոսը հայկական բիզնեսի համար կարող է դառնալ կարևոր պատուհան դեպի եվրոպական շուկա
Կիպրոսը հայկական բիզնեսի համար կարող է դառնալ կարևոր պատուհան դեպի եվրոպական շուկա. Երևանում մեկնարկել է «Բիզնես հնարավորությունները կայուն միջազգային երկրներում» թեմայով համաժողովը, որին մասնակցում են Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչներ, պետական գերատեսչական մարմիններ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիպումը կազմակերպել է «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ը (ՄԳԿԱ), որը Հայաստանում արդեն 15 տարի գործունեություն է ծավալում՝ նպատակ ունենալով աջակցել և հնարավոր հարթակ ստեղծել ՀՀ և ...
Կարդալ ավելին »Հայաստանի պաշտպանության նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կիպրոսի խորհրդարան և հանդիպել Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի հետ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կիպրական հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կարդալ ավելին »