Որևէ մեկը չի կարող Տավուշից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի. ԱԳ նախարար

Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը:

Պատգամավորը իշխանության մեղադրեց Տավուշի մարզից գյուղեր հանձնելու հարց քննարկելու մեջ:

«Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն՝ ոչ միայն Տավուշի մարզի, այլ նաև ՀՀ տարածքի որևէ այլ մարզի որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու վերաբերյալ: Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի»,-ասաց Միրզոյանը:

Նա ընդգծեց՝ սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմները: Եթե որևէ մեկը կվերազանցի սա, պետք է բխեն այլ գործողություններ:

«Հետևաբար մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»,-վստահեցրեց ԱԳ նախարարը:

ajax-loader