Բեռնիլում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին հանդիպումն ու բանակցությունները հյուրընկալելու համար:

Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար կարճ հայտարարությամբ:

Ըստ գերմանական մամուլի հրապարակումների՝ Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը հնարավոր է համարել, ապա՝ նշել, որ Գերմանիան մտադիր է հետագայում ևս աջակցել կողմերի` հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին:

«Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն տևական ցավոտ հակամարտությունից հետո ամուր խաղաղության հասնել»,- ասել է նախարարը:

Գերմանիայի ԱԳ նախարարը պատմել է այն «համարձակ քայլերի» մասին, որ ձեռնարկում են երկու երկրները` բազմաթիվ մարդկանց մահերով ու մեծ տառապանքներով լցված անցյալը հաղթահարելու ուղղությամբ: Նա նշել է` առաջ շարժվելու համար վճռականություն է պետք:

ajax-loader