Tag Archives: Իսրայել

Իսրայելը հայտարարել է, որ իր ուժերը «Գազա քաղաքի կենտրոնում» են

Իսրայելը հայտարարել է, որ իր զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում Գազա քաղաքի կենտրոնում՝ պաղեստինյան անկլավում փորձելով ոչնչացնել ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալներին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նոյեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իսրայելցի զինվորները «Գազա քաղաքի սրտում» են և «սեղմում են օղակը»։«Հետևակայինները և զրահապատ մեքենաներում ու տանկերում գտնվող զինվորները Գազայում ունեն մեկ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հարավում նորից չորս ժամով «միջանցք» է բացել

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրային հայտարարել է, որ ԻՊԲ-ն կրկին «միջանցք» է բացել այն քաղաքացիական անձանց համար, որոնք Գազայի հատվածի հյուսիսից հեռանում են հարավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյան գրառում է կատարել X սոցիալական հարթակում։ Ադրային նշել է, որ ԻՊԲ-ն Սալահ ալ Դին ճանապարհով անցումը թույլ կտա տեղի ժամանակով ժամը 10։00-ից 14։00-ը։ #عاجل أيها سكان غزة، انضموا ...

Կարդալ ավելին »

Իսրայելը պատմության մեջ առաջինն է տիեզերքում հրթիռ խոցել. Telegraph

Իսրայելի կողմից հուսիների բալիստիկ հրթիռի խոցումը, որն արձակվել էր Եմենից եւ թռչում էր Իսրայելի Էյլաթ քաղաքի ուղղությամբ, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել, հաղորդում է Telegraph-ը:«Իսրայելն անցած շաբաթ օգտագործել է Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ երկրի մթնոլորտից դուրս բալիստիկ հրթիռ խոցելու համար, ինչը համարվում է պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում»,- գրում է պարբերականը:Այն ընդգծում է, որ սա նաև առաջին դեպքն ...

Կարդալ ավելին »

Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանի տարածքին

Իսրայելցի զինվորականները հարված են հասցրել Լիբանանի տարածքի այն շրջանին, որտեղից հրթիռ է արձակվել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) անօդաչու թռչող սարքի ուղղությամբ։ Այդ մասին հաղորդել է ԻՊԲ-ի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։«Այս գիշեր ավելի վաղ Լիբանանից «երկիր-օդ» տեսակի հրթիռ է արձակվել ԻՊԲ-ի ԱԹՍ-ի ուղղությամբ: Ի պատասխան՝ ԻՊԲ-ն հարված է հասցրել հրթիռն արձակած ահաբեկչական բջջին, ինչպես նաև հրթիռի արձակման վայրին: ԱԹՍ-ն չի վնասվել», – ...

Կարդալ ավելին »

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսին՝ ընդլայնելով ցամաքային գործողությունը

Իսրայելի զինված ուժերը վաղ առավոտյան օդային և հրետանային ինտենսիվ հարվածներ են հասցրել հյուսիսային Գազային, իսկ իսրայելական զորքերը, տանկեր գործի դնելով, սեղմել են օղակը դեպի Գազայի հատված։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում շարունակել է ընդլայնել իր ցամաքային գործողությունը և ավելի քան 600 ռազմական թիրախ է խոցել Գազայի հատվածում, որտեղ ...

Կարդալ ավելին »

Իսրայելի բանակը մեկ օրում ՀԱՄԱՍ-ի 250 օբյեկտների է հարվածել Գազայի հատվածում

Իսրայելացի զինվորականները մեկ օրում Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ​​ՀԱՄԱՍ խմբավորման 250 օբյեկտների։  Այդ մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Անցած օրն Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 250 թիրախների»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, իսրայելական ռազմածովային ստորաբաժանումները հարված են հասցրել Գազայի հատվածի հարավային մասի Խան Յունիս քաղաքում ՀԱՄԱՍ-ի հրթիռների արձակման կայանքին:

Կարդալ ավելին »

Իսրայելը Թուրքիայից հետ է կանչել իր բոլոր դիվանագետներին

Իսրայելը Թուրքիայից հետ է կանչել իր բոլոր դիվանագետներին՝ ելնելով մի շարք բողոքի ցույցերի և երկրում իսրայելական դիվանագիտական ​​առաքելությունների վրա գրոհելու փորձերի հետ կապված անվտանգության նկատառումներից: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են գրոհել մայրաքաղաք Անկարայում դեսպանի նստավայրը և Ստամբուլում հյուպատոսության շենքը, հայտնում է AFP-ն։ Պաշտոնյաներն ասում են, որ դիվանագետները, այդ թվում՝ դեսպան Իրիտ Լիլիանը, լքել են Թուրքիան՝ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը տարհանել է իր դիվանագետներին Մարոկկոյից և Եգիպտոսից

Մարոկկոյում և Եգիպտոսում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներն ու կցորդները հատուկ չվերթով տարհանվել են հայրենիք։ Այս մասին հայտնում է «Իսրայելի ձայն» Telegram ալիքը, տեղեկացնում է  cursorinfo-ն։  Լրատվամիջոցի տվյալներով, Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով առաջացած բողոքի ցույցերի պատճառով Իսրայելը ստիպված է եղել տարհանել Եգիպտոսում և Մարոկկոյում իր դիվանագիտական ​​ներկայացուցչությունները։ Իսրայելի մյուս դեսպանություններում  հայտարարվել   բարձր պատրաստվածության ռեժիմ: «Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը միջոցներ ...

Կարդալ ավելին »

Այս հանցագործությունն անպատիժ չի մնա․ Իրանը սպառնացել է Իսրայելին Գազայի հիվանդանոցում պայթյունից հետո

Իրանի կառավարությունն Իսրայելին մեղադրել է Գազայի հիվանդանոցին հարված հասցնելու մեջ՝ նշելով, որ այդ հարձակմամբ Իսրայելն արագացրեց իր կործանումը։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ «Այս հարձակմամբ (խմբ․՝ Իսրայելի) վարչակարգն արագացրեց իր սեփական կործանումը պաղեստինցիների և տարածաշրջանի մուսուլմանների ձեռքերով․․․ Այս հանցագործությունը, միանշանակ, անպատասխան չի մնա, և եվրոպական երկրների ղեկավարներն ու ԱՄՆ-ն մեղսակից են վարչակարգի պատերազմական հանցագործություններին», – գրված է Իրանի կառավարության հայտարարությունում։ ...

Կարդալ ավելին »

Իրանը հակամարտության մեջ չի մտնի, եթե Իսրայելը չ​​հարձակվի իր վրա

Իրանը ռազմական հակամարտության մեջ չի մտնի Իսրայելի հետ Մերձավոր Արևելքում էսկալացիայի պատճառով, եթե հրեական պետությունը չհարձակվի Իսլամական Հանրապետության վրա։ Այդ մասին Reuters-ին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը։«Իրանի զինված ուժերը չեն մտնի մարտի մեջ՝ պայմանով, որ իսրայելական ապարտեիդի ռեժիմը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա: Դիմադրության ճակատը կկարողանա պաշտպանել իրեն», – նշել են դիվանագետները։Հոկտեմբերի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար ...

Կարդալ ավելին »
ajax-loader