Tag Archives: ոստիկանություն

Բացահայտվել է հանցագործության 205 դեպք. ՆԳՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 1-ից մարտի 4-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 205 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 28-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 18-ական, հոգեկան ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն աշխատանքի է հրավիրում նոր ձևավորվող քրեական ոստիկանությունում

 Ներքին գործերի նախարարությունը ձևավորում է քրեական  ոստիկանության մասնագիտական ծառայություն։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին առաջարկելով դիմել քրեական ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար։   Ներքին գործերի նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորում՝ իր կենտրոնական ապարատով և մարզային ստորաբաժանումներով։ Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2024 թ. հունվարի 3, ավարտը՝ փետրվարի 1, ընդունելության քննությունները՝ մարտ-ապրիլ, դասընթացի սկիզբը՝ մայիսի 1: Ուսուցումը ...

Կարդալ ավելին »

Երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով Հերացու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող սարք. ոստիկանություն

Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք։  Այդ մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ: «Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով, այլ վայրից տեղափոխվել ...

Կարդալ ավելին »

Ոստիկանությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հորդորում է կամավոր հանձնել իրենց մոտ ապօրինի պահվող զենքն ու ռազմամթերքը

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և ռազմամթերքը ներկայացնել ոստիկանություն։ Այդ մասին ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ «Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՆԳՆ ոստիկանություն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառությունը ներառում է զենքի պահպանումը, հաշվառումը, կրումը, տեղափոխումը (փոխադրումը), օգտագործումը և այլն: Հաշվի առնելով զենքի շրջանառության ...

Կարդալ ավելին »

Կոսովոյի ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել վանքը, որտեղից 30 սերբ զինյալ կրակ է բացել

Սերբիան և Կոսովոն միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել Կոսովոյի հյուսիսում էթնիկ սերբ զինյալների և ոստիկանության միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։ Միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Սեպտեմբերի 24-ին շուրջ 30 զինյալներ բարիկադավորվել էին Սերբիայի սահմանի մոտ գտնվող Բանսկա գյուղի սերբական ուղղափառ եկեղեցում։ Կոսովոյի ոստիկանները պաշարել էին եկեղեցին։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է կոսովցի 1 ոստիկան և ...

Կարդալ ավելին »

Անչափահաս աղջկա նկատմամբ բռնություն կիրառած կինը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանությունում

Անչափահաս աղջկա նկատմամբ բռնություն կիրառած կինը հայտնաբերվել է․ նա այս պահին ոստիկանությունում է։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա, տեղեկացնում եմ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ...

Կարդալ ավելին »

Ոստիկանության 10 ծառայող ազատվել է աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար. փոխնախարար

Ոստիկանության 10 ծառայողներ ազատվել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։ Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «2022 թվականին ունեցել ենք 10 ծառայողական քննություն, որի շրջանակներում 10 ոստիկանության ծառայողներ ազատվել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։ 2022-23 թվականների ժամանակահատվածում ունենք 6 քրեական վարույթ և գտել ենք, որ ատեստավորման շրջանակներում կկարողանանք համակարգում թողնել այն մարդկանց, որոնք ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՆԳՆ ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ամռան ամիսներին անձնագրային ծառայությունները սովորաբար աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Սրանից ելնելով՝ հորդորում են անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ խնայելով ժամանակը և միաժամանակ նպաստելով աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10) սպասարկումն իրականացվում է առցանց հերթագրմամբ՝ e-request.am կայքի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ: Նաև ...

Կարդալ ավելին »

Երևանում կստեղծվի մունիցիպալ ոստիկանություն

Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հայեցակարգ կա: Այդ մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: «Մենք ունենք մունիցիպալ ոստիկանության ստեղծման հայեցակարգ՝ ի շարունակություն Պարեկային ծառայության բարեփոխումների: Եվ մեր միջազգային գործընկերների հետ էլ քննարկումներ ունենք»,-ասաց Ավինյանը: Նա խնդրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին ստանձնել այդ ռեֆորմի իրականացման պատասխանատվությունը: 2 ամսվա ընթացքում արդյունքները պետք է քննարկեն քաղաքապետարանում: Ավինյանի խոսքով՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader