Անչափահաս աղջկա նկատմամբ բռնություն կիրառած կինը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանությունում

Անչափահաս աղջկա նկատմամբ բռնություն կիրառած կինը հայտնաբերվել է․ նա այս պահին ոստիկանությունում է։

Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ 

«Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա, տեղեկացնում եմ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ՆԳՆ Ոստիկանությունում է:

Պաշտոնական խողովակներով կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն:
Միաժամանակ, հորդորում եմ չտարածել տեսանյութը՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը»,- գրել է Սարգսյանը։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս երեխայի։ 

ajax-loader