ՆԳՆ ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ամռան ամիսներին անձնագրային ծառայությունները սովորաբար աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով:
Սրանից ելնելով՝ հորդորում են անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ խնայելով ժամանակը և միաժամանակ նպաստելով աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10) սպասարկումն իրականացվում է առցանց հերթագրմամբ՝ e-request.am կայքի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ:
Նաև նշվում է, որ տարածքային անձնագրային ծառայություններում հերթը կարգավորվում է տեղում՝ հերթի կտրոնների միջոցով: