Երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով Հերացու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող սարք. ոստիկանություն

Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք։  Այդ մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

«Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով, այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք։ Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թ. դեկտեմբերի 18-ից»,- ասված է հայտարարության մեջ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

ajax-loader