Tag Archives: օրենք

Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական գործունեություն իրականացնելու և հարկերի վճարման կարևորության վերաբերյալ։ ՊԵԿ-ը հորդորում է չկատարել ապրանքների անօրինական տեղափոխում, գործել օրենքի դաշտում և վճարել հարկերը։

Կարդալ ավելին »

Նախկին գյուղապետն օրենքի խախտմամբ օտարել է համայնքի վարչական շենքը, որն այնուհետև ձեռք է բերել նրա որդին. նախաձեռնվել է վարույթ

Արմավիրի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գյուղերից մեկի վարչական շենքի (ներկայում բնակելի տան) կադաստրային գործը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարած հաղորդագրությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Փարաքար համայնքի գյուղերից մեկի նախկին գյուղապետը, խախտելով Հողային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները, գույքն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, համայնքի սեփականությունը ...

Կարդալ ավելին »

Օրենքի նախագիծ, ըստ որի տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.«Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել ձեր հայեցողությամբ մինչև դեկտեմբերի 1-ը։Հարկային օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա գույքահարկը կարելի է վճարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։  ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն ընդունել է կանանց հանդեպ բռնության մասին առաջին օրենքը

Կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի մասին ԵՄ պատմության մեջ առաջին օրենքը համաձայնեցվել է անդամ երկրների եւ օրենսդիրների հետ։ Այն չի նախատեսում քրեական պատասխանատվություն սեռական ակտի հարկադրման համար։ Օրինագծի նախնական տարբերակը, որը ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովը 2022թ. մարտին, բռնաբարության հանցագործությունը սահմանում էր որպես սեքս առանց համաձայնության, ընդ որում՝ զոհերից չէր պահանջվում ներկայացնել ապացույցներ ուժի կիրառման, սպառնալիքի կամ հարկադրանքի մասին։ Սակայն բանակցությունների ...

Կարդալ ավելին »

Արմեն Աբազյանի ազատումն ու վերանշանակումն ԱԱԾ տնօրենի պաշտոնում պայմանավորված է օրենքի փոփոխությամբ․ պարզաբանում

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը և վերանշանակումը պայմանավորված է  «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխություններով:   Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններից հետո օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և տեղակալներն ազատվում են զինվորական ծառայության պաշտոններից և նշանակվում են՝ ...

Կարդալ ավելին »

Դպրոցին հատկացված տարածքն օրենքի խախտմամբ օտարվել է անհատի. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների  դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Բեկնազարյան 5 հասցեում գործող` Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային գործը: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է՝ Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ՝ դպրոցին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հատկացվել է ...

Կարդալ ավելին »

32 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: ՊԵԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 32 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 14․3 մլն դրամի ...

Կարդալ ավելին »

Քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն զինծառայություն չանցածներին. օրենքի նախագիծը շրջանառության մեջ է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։Նա այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Սիրելի՛ հայրենակիցներ, շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած ...

Կարդալ ավելին »

«Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի Արամի փողոցի 32 հասցեում գտնվող շենքի՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի՝ 6198 քմ մակերեսով հողամասի մասնավորեցման վերաբերյալ փաստաթղթերը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։  Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բաց աճուրդի կամ ուղղակի վաճառքի ձևով օտարելու նպատակով, Երևանի Կենտրոն համայնքին նվիրաբերված, պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի շենքը 2001 թվականի ...

Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 26-ից ուժի մեջ են մտնում ՌԴ միգրացիոն օրենքի փոփոխությունները

ՌԴ միգրացիոն օրենսդրության նոր փոփոխություններն ուժի մեջ են մտնում  հոկտեմբերի 26-ից․ որոնց համաձայն՝ միգրանտը կարող է Госуслуги կայքի միջոցով միգրացիոն հաշվառման կանգնել: Այդ մասին տեղեկացրեց Հայկական Կարիտասի «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի փորձագետ Տաթևիկ  Բեժանյանը՝ նշելով, որ  այժմ միգրանտը և նրա կողմից վարձակալած բնակարանի սեփականատերը պետք է գրանցված լինեն  ...

Կարդալ ավելին »
ajax-loader