ԵՄ-ն ընդունել է կանանց հանդեպ բռնության մասին առաջին օրենքը

Կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի մասին ԵՄ պատմության մեջ առաջին օրենքը համաձայնեցվել է անդամ երկրների եւ օրենսդիրների հետ։ Այն չի նախատեսում քրեական պատասխանատվություն սեռական ակտի հարկադրման համար։

Օրինագծի նախնական տարբերակը, որը ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովը 2022թ. մարտին, բռնաբարության հանցագործությունը սահմանում էր որպես սեքս առանց համաձայնության, ընդ որում՝ զոհերից չէր պահանջվում ներկայացնել ապացույցներ ուժի կիրառման, սպառնալիքի կամ հարկադրանքի մասին։ Սակայն բանակցությունների մի քանի ամիսներից հետո 14 անդամ երկրները շարունակում են չընդունել սահմանումը՝ հիմնված համաձայնության վրա։ Նրանց թվում են արեւելյան պետությունները՝ Բուլղարիան, Հունգարիան եւ Չեխիան, ինչպես նաեւ Ֆրանսիան, Գերմանիան եւ Նիդեռլանդները, որոնք համարվում են միության առաջադեմ երկրները։

Հիմնական իրավունքների գործակալության գնահատականներով՝ կանանց մոտ 5 տոկոսը ԵՄ-ում ենթարկվում է բռնաբարության 15 տարեկանի հասնելուց հետո։

ajax-loader