Tag Archives: օրենք

30 օր պարենային, 60 օր՝ ոչ պարենային. առևտրային ցանցը ՓՄՁ-ներին կվճարի օրենքով սահմանված ժամկետում

Կառավարությունը հաստատել է մատակարար-առևտրային ցանց հարաբերությունները կարգավորող նոր մեխանիզմները: Մասնավորապես` խոշոր գործարանները կամ մթերող ընկերությունները 30-օրյա ժամկետում կվճարեն մթերված գյուղմթերքի գումարը մատակարար կազմակերպություններին: Առևտրային ցանցերն էլ մուտքի և ելքի կրիտերիաներ կսահմանեն` վճարման 30-օրյա և 60-օրյա ժամկետներ պահպանելով` համապատասխանաբար պարենային և ոչ պարենային ապրանքների համար: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում փոփոխությունը սահմանում է, որ. բանակցային ուժեղ ...

Կարդալ ավելին »

16 հարկ վճարող սեպտեմբերին խախտել է անկանխիկ գործառնությունների օրենքը

2023 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 16 հարկ վճարողի մոտ արձանագրել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 6.9 մլն դրամի չափով տուգանք:«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը եւ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներն՝ այստեղ:

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՀ-ն քննարկել են կորպորատիվ կառավարման նոր օրենքի ընդունման հնարավորությունը

 Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը։ Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումներն ու պետության կողմից իրականացվող աջակցության գործիքակազմը։ Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական կազմակերպությունների գործունեության, թափանցիկության ու հաշվետվողականության ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետին կընտրի նոր ավագանին․ օրենքի կարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որի համաձայն՝ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, որոնցից որևէ մեկը քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսից ավելին չի կարողացել հավաքել։ Ընտրությունների նախնական արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է) հավաքել է 75 հազար 463 ձայն կամ քվեարկության մասնակիցների ձայների 32․57 տոկոսը։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն ...

Կարդալ ավելին »

Բաղրամյան-Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկի պուրակի ստորգետնյա շինությունն օտարվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

 Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան, Մեսրոպ Մաշտոց պողոտաների և Մոսկովյան փողոցի միջև ընկած պուրակի ստորգետնյա շինությունը 2017 թվականի մարտի 25-ին, օրենքի խախտմամբ, օտարվել է «Ֆոտոմաստեր» ՍՊ ընկերությանը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2001 թվականի փետրվարի 12-ին «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի ...

Կարդալ ավելին »

39 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հուլիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 39 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ առաջադրվել է 18․3 մլն դրամի չափով տուգանք: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի ...

Կարդալ ավելին »

Գերմանիան օրենք է ընդունել կանեփի մասնակի օրինականացման մասին

Գերմանիայի նախարարների կաբինետը օրինագիծ է ընդունել երկրում կանեփի աճեցման և օգտագործման մասնակի օրինականացման մասին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը։ «Սա կարևոր օրինագիծ է: Սա շրջադարձային կետ է Գերմանիայի թմրանյութերի քաղաքականության մեջ», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լաուտերբախը: Միաժամանակ, ըստ նախարարի, ոչ ոք չպետք է սխալ ընկալի օրենքը, քանի որ կանեփի ...

Կարդալ ավելին »

Արցախում օրենք են ընդունել ռազմական դրության պայմաններում գույքի օգտագործման վերաբերյալ

Արցախի նախագահի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվել և ընդունվել է ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ հարակից օրինագծերով: Ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանն ընդգծեց ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքների կարգավորման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո ««Ռազմական դրության իրավական ...

Կարդալ ավելին »

ՌԴ պետդուման ընդունել է սեռափոխությունն արգելող օրենք

ՌԴ պետդուման հուլիսի 14-ին կայացած նիստում օրենք է ընդունել, որն արգելում է սեռափոխությունը Ռուսաստանում։ Բացառություն կլինեն երեխաների բնածին անոմալիաների բուժման նպատակով բժշկական միջամտությունների դեպքերը։ Այդ մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը։ Ըստ նոր ընդունված օրենքի՝ արգելվում է բժշկական միջամտությունների իրականացումը, ներառյալ՝ դեղամիջոցների օգտագործումը, որոնք ուղղված են սեռը փոխելուն, այդ թվում՝ հակառակ սեռի առաջնային կամ երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմանը: Օրենքում ասվում է, ...

Կարդալ ավելին »

Սալյուտների ներմուծումը, վաճառքն ու կիրառումը Հայաստանում կարգելվի․ օրենքն ընդունվեց

Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հրագործական արտադրանքների ներմուծումը, վաճառքն ու կիրառումն արգելող օրենքը։ Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 60, ձեռնպահ՝ 22 պատգամավոր։ Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրենսդրությամբ հրավառությունները դասարակգում են 5 դասերի։ 1-ին և 2-րդ դասերը օրենքով կոչվելու են կենցաղային նշանակության ...

Կարդալ ավելին »
ajax-loader