16 հարկ վճարող սեպտեմբերին խախտել է անկանխիկ գործառնությունների օրենքը

2023 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 16 հարկ վճարողի մոտ արձանագրել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 6.9 մլն դրամի չափով տուգանք:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը եւ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներն՝ այստեղ:

ajax-loader