Այսօր կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խոսեց ընդունելության քննությունների և բուհական համակարգում տիրող իրավիճակի մասին։ Նախարարի խոսքով, ոչ պետական բուհերում ընդունելություն գրեթե չի եղել։ Խոսելով սպասվող զարգացումների մասին, նշվեց, որ Հայաստանն ունենալու է 8 պետական բուհ՝ պետության ֆինանսավորմամբ։
Կարդալ ավելին »Tag Archives: նախարար
ԿԳՄՍ նախարարը երկու մեխանիզմ առաջարկեց ուսուցիչների թափուր տեղերը համալրելու համար
Կրթական ոլորտում շարունակում է խնդրահարույց մնալ ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը։ Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկում է միանգամից երկու մեխանիզմ, որոնք պետք է օգնեն ուսուցիչների թափուր տեղերի պակասի լրացմանը։ «Առաջինը՝ ուսուցիչների գործուղման հնարավորության ընդլայնումն է։ ...
Կարդալ ավելին »Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վաշինգտոնում։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որքան էլ դժվար, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետևողական։ Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ...
Կարդալ ավելին »Ռուսաստանից արտագաղթողների նախընտրած երկրների ցանկում Հայաստանն առաջատարներից է․ նախարար
Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ տարի Հայաստանի գրանցած տնտեսական բարձր աճին նպաստող գործոններն ու դրա ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը։ ԱԺ-ում բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դեր է ունեցել կառավարությունը 2022 թվականի արդյունքում գրանցված 12.6 տոկոս տնտեսական աճի մեջ՝ Հովհաննիսյանը նկատեց՝ հանդիպում են կարծիքներ, որ կառավարությունը որևէ կապ չունի այդ աճի հետ, և որ ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարը և Լատվիայի դեսպանը քննարկել են գործակցության հնարավորությունը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Ինչպես հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։ «Այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք»,- նշեց ԱԳՆ մամուլի ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զասի առիթով
Հայաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զասի առիթով։ Ստորև ներկայացնում ենք նախարարի ուղերձը․ «Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր և ուղենշային օրվա կապակցությամբ: Գիտեմ, որ շատ հարցեր ունեք. դրանց մի մասի պատասխանները վստահաբար գտել եք դպրոցի և ձեր ուսուցիչների շնորհիվ։ Հարցերի մեծ փնջի համար էլ այս պահին պատասխան չունեք և ձեր կյանքի ...
Կարդալ ավելին »Հայաստանի բոլոր դպրոցներում վաղը կհնչի «Վերջին զանգ»-ը
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց՝ ավարտողներից շատերը վաղուց են սպասել, որ իրենց դպրոցները մի օր վերանորոգվեն։ «Այս դպրոցներից շատերը վաղուց են սպասում նման որոշման, որովհետև հատկապես խոշոր դպրոցները վատ պայմաններում գտնվող շենքերում են։ Ես կցանկանամ դպրոցների անուններ հնչեցնել, որոնք վերանորոգման ծրագրում են. սա նաև լրացուցիչ ոգևորությունն է և տոնական նշելու առիթ կլինի վաղվա համար»,- ասաց ...
Կարդալ ավելին »Անհրաժեշտ է սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը․ նախարար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է մի շարք կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը: Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է չվտանգել դպրոցում, քոլեջում, ուսումնարանում սովորողի անընդհատ ուսումնառության իրավունքով պայմանավորված տարկետման տրամադրումը։ «Պատկերացրեք, որ ունենք սովորող, որի 18 տարին լրացել ...
Կարդալ ավելին »Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Դոքերթին ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Կարդալ ավելին »