Հայաստանի բոլոր դպրոցներում վաղը կհնչի «Վերջին զանգ»-ը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց՝ ավարտողներից շատերը վաղուց են սպասել, որ իրենց դպրոցները մի օր վերանորոգվեն։

«Այս դպրոցներից շատերը վաղուց են սպասում նման որոշման, որովհետև հատկապես խոշոր դպրոցները վատ պայմաններում գտնվող շենքերում են։ Ես կցանկանամ դպրոցների անուններ հնչեցնել, որոնք վերանորոգման ծրագրում են. սա նաև լրացուցիչ ոգևորությունն է և տոնական նշելու առիթ կլինի վաղվա համար»,- ասաց նախարարը։

Տեղեկացնեք, որ Կառավարության ծրագրերով վերանորոգվում է Արագածոտնի մարզի խոշոր դպրոցներից Ապարանի թիվ 1 հիմնական դպրոցը, Թալինի թիվ 2, Ներքին Սասնաշենի դպրոցները, Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցը, Ալագյազի և Օշականի դպրոցները, Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, Նոր Եդեսիայի միջնակարգ դպրոցը։

Արմավիրում՝ Ջրառատի, Արաքսի, Գեղակերտի դպրոցները, Վաղարշապատի թիվ 11 և 7 հիմնական, Վանանդի, Կեսարիայի, Ամբերդի դպրոցները։

Գեղարքունիքի մարզում՝ Գավառի 5 հիմնական դպրոցը, Ծովինարի միջնակարգ դպրոցը, Սևանի 3 և Լիճքի հիմնական դպրոցները, ընդ որում՝ Լիճքը կդառնա միջնակարգ, Վարդենիսի թիվ 3 հիմնական, Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցը։

Նշված համայնքներում կկառուցվեն նաև կրթահամալիրներ։

ajax-loader