Tag Archives: ՀՀ

ՀՀ-ն և ԵՄ-ն հանձնառու են իրենց գործընկերության ամրապնդմանը. կայացել է Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստը

Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը հանձնառու են իրենց գործընկերության ամրապնդմանը՝ առաջ մղելով մարդու իրավունքների շուրջ ձևավորված օրակարգը,  ապահովելով տեսանելի օգուտներ իրենց քաղաքացիների համար, ինչպես նաև կառուցելով ավելի ներառական հասարակություններ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դեսպանությունը՝ ներկայացնելով հունվարի 18-ին տեղի ունեցած Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստի արդյունքները: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարվա ...

Կարդալ ավելին »

11,21 մլրդ դոլար․ ՀՀ արտաքին պարտքը նվազել է, ներքինը՝ աճել

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,510,904 մլն դրամ: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 324,239.2 մլն դրամով կամ 7,74%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 1.17%-ով կամ 29,718.3 մլն դրամով և կազմել 2,566,426 մլն դրամ, որից կառավարության պարտքը՝ 2,352,495 մլն դրամ (+1.41%) և Կենտրոնական բանկի պարտքը՝ 213,931 մլն դրամ (-1.40%): Ինչ կայանում է ներքին պարտքին, ...

Կարդալ ավելին »

Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին լրացուցիչ 66,1 մլն եվրո վարկ կտա 46 դպրոց կառուցելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին: 66,1 մլն եվրո արժողությամբ այս վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023-ի նոյեմբերի 27-ին: «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր»-ն իրականացվում է ՀՀ և ԱԶԲ միջև 2015թ․հոկտեմբերի 19-ին կնքված վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագիրը սկսվել է 2016թ․ և նախատեսված ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ- տնօրեն Կրիստալինա Գեորգիևային

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա: ԱՄՀ կառավարիչ-տնօրենն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է վերջին տարիներին Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական երկխոսությունը. ԱԳՆ-ն ամփոփել է նախորդ տարին

2023 թվականին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսությունը, որի առաջին նիստը կայացել է նոյեմբերին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած այցի շրջանակներում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով եվրոպական ուղղությամբ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումներին ամփոփիչ հաշվետվությունը: «ԱԳ նախարարի այցը նշանավորվել է նաև Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման պաշտոնական արարողությամբ: Տարվա ...

Կարդալ ավելին »

Պահպանել սկզբունքները, ներդնել նորարարություններ, միասին աշխատել ՉԺՀ և ՀՀ բարեկամության ճանապարհին․ դեսպան

 2023 թվականին Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը զանազան ոլորտներում նոր հաջողություններ է գրանցել, տարբեր մակարդակներում փոխանակումներն ավելի են ընդլայնվել։ 2024 թվականին լրանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակը, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը։ Նայելով ապագային՝ երկու կողմերի համագործակցությունը բացում է նոր հեռանկարներ՝ առաջ քաշելով ավելի մեծ հնարավորություններ։ 2023 թվականի վերջին Պեկինում տեղի ունեցավ արտաքին գործերի ...

Կարդալ ավելին »

Անձի աշխատունակությունը չկապել տարիքի հետ․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում այլևս կենսաթոշակառու լինելը չի կարող պատճառ դառնալ անձին աշխատանքից ազատելու համար։ «Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ գործատուն չի կարողանալու անձի աշխատունակությունը կապել տարիքի հետ։ «Փորձը ցույց էր տալիս, որ լինում էին չարաշահումներ։ Երբ անձը հասնում էր կենսաթոշակի տարիքի, գործատուն առիթից օգտվում էր ...

Կարդալ ավելին »

Հռոմի ստատուտը ՀՀ-ին կօգնի ռազմական հանցագործությունները քննելիս ներգրավել միջազգային դատախազների և իրավապահների․ Մինասյան

Հռոմի ստատուտի վավերացումից հետո կան բազմաթիվ իրավական նորմատիվ ակտեր, որոնք պետք է ընդունել, կամ պետք է փոխվեն օրենքները։ Այսօր՝ հունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Այդ առումով ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, մասնավորապես՝ Վրաստանը ունի համանման օրենսդրություն, առհասարակ առանձին օրենք։ Բայց նաև չորս-հինգ առաջատար երկրների փորձ ենք ուսումնասիրել։ Եվ առաջին քայլը հենց նոր ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ⅓-րդն աշխատում է ՀՀ կրթական համակարգում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչներ՝ տեղահանված ուսուցիչների ⅓-ը, աշխատում է Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում: Այդ մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Նրանցից ավելի քան 200-ը գործուղվել են մարզեր, և նրանց աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար է տրամադրվում։ Իսկ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի քանի համայնքներում, բացի հավելավճարից, ստանում են նաև ամսական 50 հազար ...

Կարդալ ավելին »

ՀՀ տնտեսական աճն ամենաբարձրն է ԵԱՏՄ-ում

ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը կարևոր իրադարձություն էր եվրասիական ինտեգրացիոն տարածքի երկրների, մասնավորապես՝ ՀՀ-ի համար, որովհետև Հայաստանի ԵԱՏՄ-ին գնալով ավելի ու ավելի կարևոր հանգամանք է դառնում երկրի տնտեսական զարգացման համար։Սաֆարյանը «ՀՀ-ն ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործընթացի ընթացիկ արդյունքներն ու տեսանելի հեռանկարները» թեմայով ասուլիսում նշեց, որ իրենց ակումբի ...

Կարդալ ավելին »
ajax-loader