Tag Archives: ՀՀ

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:  Այդ մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից, նշելով, որ ՀՀ վարչապետն Ալմաթիում փետրվարի 2-ին կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Կարդալ ավելին »

ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի մոտ 48,4 տոկոսը

Հայաստանի պետական պարտքը 2023 թվականին նախնական տվյալներով կկազմի ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդյունք) մոտ 48.4 տոկոսը։ Այդ մասին ասուլիսին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը«Հայաստանի տնտեսական ներուժը 2023 թվականին ավելացել է: Եվ պետական պարտքը նախնական տվյալներով կլինի մոտավորապես 48.4 տոկոս մակարդակի վրա՝ մի փոքր ավելանալով 2022 թվականի մակարդակից: Հարկային եկամուտներն առաջանցիկ աճ են արձանագրել: Եվ մենք 2023 թվականի արդյունքներով ունենք հարկային ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը փակ է

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է (մառախուղ է) ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում փողի բազան կազմել է 1,636 տրլն դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,635,984 մլն դրամ, ինչը 2022թ.-ի համադրելի ցուցանիշից ավել է 24,992 մլն դրամով կամ 1,55%-ով։ Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 13.89%-ով կամ 103,859 մլրդ դրամով և կազմել 841,457 մլրդ դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 36.42%-ով կամ 83,703 մլն դրամով և ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկային հաճախորդների թիվը կազմել է 4,5 մլն

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկերի հաճախորդների ընդհանուր թիվը 4,498,543 է։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է հաճախորդների թվի աճ 718,941-ով կամ 19.02%-ով։ Մասնավորապես, իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների թիվն աճել է 31.12%-ով կամ 45,559-ով և կազմել 191,974, իսկ ֆիզիկական անձ հաճախորդների թիվն աճել է 18.53%-ով կամ 673,382-ով և կազմել 4,306,569։ Ինչ կայանում է բանկային ...

Կարդալ ավելին »

Վրաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչները կարող են զբաղվել վարձատրվող գործունեությամբ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի ստորագրմանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է ապահովել Վրաստանի հետ առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը, որն ունի փոխադարձ կենսական նշանակություն։ Ցանկանալով բարելավել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն ԵՄ-ի հետ կգործակցի միգրանտների մաքսանենգության, փողերի լվացման, թրաֆիքինգի ոլորտներում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի ՆԳՆ-ի և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի եւ «Հայաստանի ՆԳՆ-ի և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկություններին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2021թ. սեպտեմբերի 28-ին Եվրոպոլի գործադիր տնօրեն տիկին Քեթրին դը Բոլի և ՀՀ ոստիկանության պետ,  ոստիկանության գեներալ-մայոր Վահե ...

Կարդալ ավելին »

Հրապարակվել է «ՀՀ աշխատաշուկա 2023» զեկույցը

Հրապարակվել է թվով արդեն յոթերորդ վերլուծությունը՝ նվիրված աշխատաշուկային։ «ՀՀ Աշխատաշուկա 2023»-ի հիմնական ենթաբաժիններն են. Ամենապահանջված մասնագիտությունները և ակտիվության դինամիկան 2023թ. ընթացքում։ Ամենաակտիվ գործատուները և ըստ կազմակերպության գործունեության ոլորտները Մարզային հաստիքների ուսումնասիրություն, ամենաակտիվ մարզային քաղաքներ, համեմատականներ՝ 2021-2022թթ. Հետ, մարզային միջին աշխատավարձեր։ ՀՀ-ում աշխատավարձերի ուսումնասիրություն ըստ տնտեսական ոլորտների, ըստ սեռի և կազմակերպության չափի Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Ֆինանսաբանկային, Հեռահաղորդակցություն, Ներկրում/Արտահանում/Առևտուր և Արտադրության ոլորտների մանրամասն ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերի շահույթը 2023-ին կազմել է մոտ 586 միլիոն դոլար

Ներկայացնում ենք «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում: Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2023 թվականի համար: Զուտ շահույթ 2023 թվականի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 230 մլրդ ՀՀ դրամ, ինչը 32.5 մլրդ ՀՀ դրամով, կամ 12%-ով  պակաս է, քան 2022 թվականի ընթացքում գրանցած արդյունքը։ Բացի ...

Կարդալ ավելին »

Պետք է ունենանք Սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում. վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, մինչ քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝  Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: ...

Կարդալ ավելին »
ajax-loader