Հրապարակվել է «ՀՀ աշխատաշուկա 2023» զեկույցը

Հրապարակվել է թվով արդեն յոթերորդ վերլուծությունը՝ նվիրված աշխատաշուկային։ «ՀՀ Աշխատաշուկա 2023»-ի հիմնական ենթաբաժիններն են.

  • Ամենապահանջված մասնագիտությունները և ակտիվության դինամիկան 2023թ. ընթացքում։
  • Ամենաակտիվ գործատուները և ըստ կազմակերպության գործունեության ոլորտները
  • Մարզային հաստիքների ուսումնասիրություն, ամենաակտիվ մարզային քաղաքներ, համեմատականներ՝ 2021-2022թթ. Հետ, մարզային միջին աշխատավարձեր։
  • ՀՀ-ում աշխատավարձերի ուսումնասիրություն ըստ տնտեսական ոլորտների, ըստ սեռի և կազմակերպության չափի
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Ֆինանսաբանկային, Հեռահաղորդակցություն, Ներկրում/Արտահանում/Առևտուր և Արտադրության ոլորտների մանրամասն ուսումնասիրություն, այդ թվում միջին աշխատավարձեր։

Վերլուծության շրջանակներում ուսումնասիրվել է մոտ 65,000 աշխատանքի հայտարարություն՝ 2021-2023թթ. ժամանակահատվածի համար։

«Այս տարի արդեն երկրորդ անգամ «ՀՀ Աշխատաշուկա» զեկույցն ունի բարեգործական առաքելություն։ Այն ծավալուն աշխատանքը, որը տարվում է staff.am թիմի կողմից զեկույցը ստեղծելու համար և այն լայն կիրառությունը, որն այն ունի, արժանի է մի փոքր ուշադրության, որը կխնդրենք, որպես գնահատանք, փոխանցել «4090 Բարեգործական Հիմնադրամին»` ռեԱրմենիա համագործակցության հարթակի միջոցով։ Այն միջոցները, որոնք կհավաքվեն մեր զեկույցի օգնությամբ, կուղղորդվեն 2020թ. պատերազմի մասնակից և բարձր առաջադիմություն ունեցող 15 հայորդիների ուսման վարձի վճարմանը։ Մանրամասներն՝ այստեղ», – նշում է զեկույցի հեղինակը։

Հրապարակվել է «ՀՀ Աշխատաշուկա 2023» զեկույցը

1) 2023 թ.-ի ամենապահանջված 20 մասնագիտական ոլորտները, և դրանց համեմատությունը 2022թ.-ի տվյալների հետ

2023թ.-ին նախորդող 6 տարիների ընթացքում ամենամեծ պահանջարկն ունեցող Ծրագրավորման մասնագետների համար հայտարարված թափուր հաստիքների թիվը 2023թ.-ին մոտ 50%-ով կրճատվեց։ Ընդ որում՝ ակտիվության անկումը դիտվել է ոչ միայն ՏՏ ընկերություններում, այլ նաև այլ որոտներում, օրինակ՝ ֆինանսաբանկային և հեռահաղորդակցության։ Սա պայմանավորված է տվյալ ոլորտներում ՏՏ մասնագետների ցածր հոսունությամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում տեղի ունեցած կրճատումներով, հավաքագրման սառեցմամբ և զարգացման ու ընդլայնման ավելի դանդաղ տեմպերով։

Հրապարակվել է «ՀՀ Աշխատաշուկա 2023» զեկույցը

2) 2021-2023թթ. համեմատական վերլուծություն ըստ 20 ամենաակտիվ ոլորտների (գործատուների)

Գրաֆիկում ներկայացված են գործատուների այն ոլորտները, որտեղ գրանցվել է ամենամեծ ակտիվությունը։ Հայտարարված բոլոր թափուր աշխատանքների մոտ 30%-ը բաժին է ընկնում ՏՏ ոլորտի ընկերություններին, համեմատած նախորդ տարվա 42% և 2021թ.-ի 50%-ի հետ։ Սա պայմանավորված է ՏՏ ոլորտի ակտիվության անկման հետ, ինչն էլ իր հերթին երկու պատճառ ունի՝ միջազգային ՏՏ ոլորտի ճգնաժամն ու ներդրողների ավելի զգույշ ու պահպանողական լինելը, և ԱՄՆ դոլարի արժեզրկումը ազգային արժույթի նկատմամբ։ Ինչպես ցույց է տալիս գրաֆիկը Ֆինանսաբանկային ոլորտի ընկերությունների ցուցաբերած ակտիվությունը 2023թ.-ին կազմել է 27%, ինչը 7 տոկոսային կետով ավելի բարձր է 2022թ.-ի համեմատ և կրկնակի՝ 2021թ.-ի նկատմամբ։

Հրապարակվել է «ՀՀ Աշխատաշուկա 2023» զեկույցը

3) Մարզային ակտիվության և աշխատավարձերի վերլուծություն

Այս ուսումնասիրության նպատակն է ցույց տալ թե ակտիվության ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել մարզային հավաքագրման առումով, եթե համեմատենք՝ 2021 և 2022թթ.-երի հետ։
2022թ.-ից մարզային ակտիվությունը պահպանվել է նաև 2023թ.-ին։ Այսինքն՝ բոլոր հաստիքների 16.8%-ը գրանցվել է մարզերում, համեմատած 2021թ.  Ընդամենը 5.6%-ի և 2022թ.-ի 11.7%-ի հետ։ Ամենաակտիվ մարզային քաղաքներն են՝ Գյումրին, Վանաձորը, Աշտարակը, Աբովյանն ու Կապանը։

Շարունակելով մարզային վերլուծությունները նշենք, որ մարզերում ամենամեծ պահանջարկն ըստ մեր տվյալների դիտվել է Բանկային, Վաճառքի, սպասարկման և կրթության ոլորտի մասնագետների համար։ Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա կատարվել է համեմատական վերլուծություն Երևանում և ՀՀ մարզերում միջին ամսական աշխատավարձի միջև։
Երևանում և Սյունիքում միջին ամսական աշխատավարձի մակարդակները բավականին մոտ են  Ամենացածր աշխատավարձերը վճարվում են Գեղարքունիքի և Շիրակի մարզերում։

Հրապարակվել է «ՀՀ Աշխատաշուկա 2023» զեկույցը

4) Միջին աշխատավարձերի ուսումնասիրություն ըստ գործատուի տնտեսական ոլորտի

Գրաֆիկում պատկերված է աշխատողների միջին թիվն ըստ ՀՀ-ում գործող ընկերությունների տնտեսական գործունեության տեսակների։ Գրաֆիկում նշված է նաև յուրաքանչյուր տնտեսական գործունեության տեսակի համար միջին աշխատավարձը։

Եթե դիտարկենք աշխատավարձերի փոփոխությունը, ապա համարյա բոլոր տնտեսական գործունեության ոլորտներով գրանցվել է աշխատավարձի աճ, այդ թվում կրթության, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն։ Ամենաբարձրը վարձատրվում են Տեղեկատվական ոլորտի ընկերությունները, ամենացածրը՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտի ընկերությունները։ Չնայած որ Կրթության ոլորտում դիտվել են աշխատավարձերի աճ, սակայն այս ոլորտում դեռ աշխատավարձի մակարդակը դեռ շարունակում է ցածր մնալ։

Հրապարակվել է «ՀՀ Աշխատաշուկա 2023» զեկույցը

5) Ամսական միջին աշխատավարձն ըստ ոլորտի և սեռի

2022թ.-ին կանանց աշխատավարձն աճել էր ընդամենը 6%-ով, իսկ տղամարդկանցը՝ 20%-ով։ Սակայն 2023թ.-ին պատկերը բավականին տարբեր է այն առումով, որ կանանց և տղամարդկանց աշխատավարձի աճը համարյա նույն մակարդակի վրա է, ընդ որում կանանց աշխատավարձի աճը մի փոքր ավելի է 2023թ.-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ։

ajax-loader