ՀՀ-ում փողի բազան կազմել է 1,636 տրլն դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,635,984 մլն դրամ, ինչը 2022թ.-ի համադրելի ցուցանիշից ավել է 24,992 մլն դրամով կամ 1,55%-ով։

Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 13.89%-ով կամ 103,859 մլրդ դրամով և կազմել 841,457 մլրդ դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 36.42%-ով կամ 83,703 մլն դրամով և կազմել 313,514 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալը նվազել է 24,33%-ով կամ 145,736 մլն դրամով և կազմել 453,272 մլն դրամ։ Այլ հաշիվների ծավալը նվազել է 48,68%-ով կամ 16,832 մլն դրամով և կազմել 17,742 մլն դրամ։

ajax-loader