Tag Archives: ՀՀ

ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Արփի լճի մոտակայքի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջրաբեր-Ֆանտան (բուք է), Կապուտան-Զովաշեն (բուք է) և Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհները դժվարանցանելի ...

Կարդալ ավելին »

Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը

Մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, հասարական գործիչ Գագիկ Գինոսյանը։ Այդ մասին հայտնում  է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ «Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Բեմական շարժման և մեներգի ամբիոնի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։  Ցավակցում ենք Գագիկ ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը դանդաղել է

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-դեկտեմբերին դանդաղել է մինչև տարեկան 9,4% (2022 թվականի 14,2%-ից)՝ ուղեկցվելով արտահանման և ներմուծման բարձր դինամիկայի խիստ նկատելի արգելակմամբ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները։ Վիճակագրության համաձայն,  2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորել են առևտրի հատված՝ տարեկան տեմպերի 17%- ից մինչև 25,7% արագացմամբ, և մի փոքր ավելի պակաս՝ շինարարության ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ. ՀՀ-ում արդեն կա առաջին լիազորված տնտեսական օպերատորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել է Եվրասիական տնտեսական միության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու վերաբերյալ 1-ին տիպի վկայական։ Միջոցառման ընթացքում ՊԵԿ նախագահի և լիազորված տնտեսական օպերատորի՝ ի դեմս «Երևանի կոնյակի գործարան» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր, որի համաձայն կողմերը պատասխանատու կլինեն երկկողմ մաքսային պարզեցված ընթացակարգերի կիրառման, ընթացիկ խնդիրների վերհանման ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:  Այդ մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից, նշելով, որ ՀՀ վարչապետն Ալմաթիում փետրվարի 2-ին կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Կարդալ ավելին »

ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի մոտ 48,4 տոկոսը

Հայաստանի պետական պարտքը 2023 թվականին նախնական տվյալներով կկազմի ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդյունք) մոտ 48.4 տոկոսը։ Այդ մասին ասուլիսին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը«Հայաստանի տնտեսական ներուժը 2023 թվականին ավելացել է: Եվ պետական պարտքը նախնական տվյալներով կլինի մոտավորապես 48.4 տոկոս մակարդակի վրա՝ մի փոքր ավելանալով 2022 թվականի մակարդակից: Հարկային եկամուտներն առաջանցիկ աճ են արձանագրել: Եվ մենք 2023 թվականի արդյունքներով ունենք հարկային ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը փակ է

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է (մառախուղ է) ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում փողի բազան կազմել է 1,636 տրլն դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,635,984 մլն դրամ, ինչը 2022թ.-ի համադրելի ցուցանիշից ավել է 24,992 մլն դրամով կամ 1,55%-ով։ Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 13.89%-ով կամ 103,859 մլրդ դրամով և կազմել 841,457 մլրդ դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 36.42%-ով կամ 83,703 մլն դրամով և ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկային հաճախորդների թիվը կազմել է 4,5 մլն

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկերի հաճախորդների ընդհանուր թիվը 4,498,543 է։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է հաճախորդների թվի աճ 718,941-ով կամ 19.02%-ով։ Մասնավորապես, իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների թիվն աճել է 31.12%-ով կամ 45,559-ով և կազմել 191,974, իսկ ֆիզիկական անձ հաճախորդների թիվն աճել է 18.53%-ով կամ 673,382-ով և կազմել 4,306,569։ Ինչ կայանում է բանկային ...

Կարդալ ավելին »

Վրաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչները կարող են զբաղվել վարձատրվող գործունեությամբ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի ստորագրմանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է ապահովել Վրաստանի հետ առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը, որն ունի փոխադարձ կենսական նշանակություն։ Ցանկանալով բարելավել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական ...

Կարդալ ավելին »
ajax-loader