Դաքարում (Սենեգալ) կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գլոբալ համաժողովին ընտրվեց 2023-2026թթ. ԱՃԹՆ միջազգային խորհուրդը։ ՀՀ կառավարության՝ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանն ընտրվել է ԱՃԹՆ-ի խորհրդի՝ եվրոպական երկրների տարածաշրջանը ներկայացնող անդամ։ «Մեծ պատասխանատվություն է ներկայացված լինել խորհրդում և մասնակցություն ունենալ արդյունահանող ոլորտի թափանցիկության և հաշվետվողության համաշխարհային պահանջները ձևավորող և նախաձեռնության հաջողությունն ու արդյունավետությունն ապահովող մարմնի կազմում։ Խորհրդի ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՀՀ
ՀՀ-ԵՄ հարաբերությունները կայուն զարգանում են նաև անվտանգության ոլորտում. ԱԽ քարտուղար
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 20-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ: Արմեն Գրիգորյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով. «Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծել եմ, որ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որը ներառում է նաև անվտանգության ոլորտը: Բարձր եմ գնահատել ԵՄ քաղաքացիական ...
Կարդալ ավելին »Որ հարցերում համաձայնության չեն գալիս ՀՀ-ն և Ադրբեջանը․ ԱԳ փոխնախարարի պարզաբանումը
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց, թե խաղաղության բանակցությունների շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքային որ հարցերի շուրջ դեռևս համաձայնության չեն գալիս: Անդրադառնալով հարցին, թե ո՞ր հարցերի շուրջ կոնսենսուս չկա՝ Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց՝ սկզբունքային հարցերի շուրջ: «Այդ թվում քարտեզի ֆիքսման, թե որ թվականին քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտի հետ կապված, ...
Կարդալ ավելին »ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Կարդալ ավելին »ՀՀ-ն պատրաստ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ տարածաշրջանային ապաշրջափակմանը․ վարչապետ
Հայաստանը պատրաստ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություն ստեղծելու փորձերը անընդունելի են և անհասկանալի։ Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ ...
Կարդալ ավելին »ՀՀ կառավարության կողմից ոչ մի խոչընդոտ չկա Ամուլսարի շահագործման համար․ Բաբկեն Թունյան
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը նաև անվտանգային խնդիրներ է լուծում, քանի որ եթե այդ նախագծում ներգրավված է միջազգային կապիտալ, նշանակում է այն ունի զսպող ազդեցություն սահմանային միջադեպերի առումով։ «Հետքին» տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից ոչ մի խոչընդոտ չկա հանքի շահագործման ...
Կարդալ ավելին »Մենք ՀՀ ինքնիշխան տարածքում ենք, շարունակելու ենք աշխատել. Երասխում մետաղաձուլարան կառուցող ընկերության տնօրեն
Ներկա պահին գործարանի շինհրապարակում աշխատանքներ չեն ընթանում: Պատկան մարմինների հետ մի քանի տեխնիկական հարցեր ճշտելուց հետո գործարանի տարածքում աշխատանքները կշարունակենք: Երասխ այցելած լրագրողների հետ զրույցում ընդգծեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը: «Իհարկե՝ միջադեպից անհանգստացած ենք, բայց խուճապ չկա: Մենք գտնվում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքում, հաստատակամ ենք մեր գործունեության մեջ, ...
Կարդալ ավելին »Թուրքիան սեփական հարկի տակ կընդունի ՀՀ ֆուտբոլի հավաքականին. հայտնի է հանդիպման օրը
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպում կանցկացնի սեփական հարկի տակ: Հանդիպումը կլինի սեպտեմբերի 8-ին։ Հավաքականների առաջին հանդիպումը եղել էր Երևանում, որտեղ Հայաստանի ընտրանին մցրակցին զիջել էր 1 ։ 2 հաշվով։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ֆուտբոլային հանդիպումն անցկացվելու է Էսքիշեհիր քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում՝ Անկարայից 250կմ հեռավորության վրա։
Կարդալ ավելին »Փոխվարչապետը և Siemens-ի ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ում իրականացվող ծրագրերը
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Siemens» ընկերության Կենտրոնական Ասիայի եւ Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Բերբերյանը, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Տիգրան Խաչատրյանը կարեւորել է «Siemens» ...
Կարդալ ավելին »Չինական ընկերությունը քննարկել է ՀՀ-ում շինարարությանը մասնակցելու հնարավորությունը
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի հետ։ Այդ մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ընկերության մասնակցության հնարավորությունը ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվող միջոցառումներում, մասնավորապես՝ ճանապարհաշինության, բնակարանաշինության և ջրամբարաշինության ուղղություններով։
Կարդալ ավելին »