Թուրքիան սեփական հարկի տակ կընդունի ՀՀ ֆուտբոլի հավաքականին. հայտնի է հանդիպման օրը

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպում կանցկացնի սեփական հարկի տակ: Հանդիպումը կլինի սեպտեմբերի 8-ին։

Հավաքականների առաջին հանդիպումը եղել էր Երևանում, որտեղ Հայաստանի ընտրանին մցրակցին զիջել էր 1 ։ 2 հաշվով։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ֆուտբոլային հանդիպումն անցկացվելու է Էսքիշեհիր քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում՝ Անկարայից 250կմ հեռավորության վրա։

ajax-loader