Չինական ընկերությունը քննարկել է ՀՀ-ում շինարարությանը մասնակցելու հնարավորությունը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի հետ։ Այդ մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ընկերության մասնակցության հնարավորությունը ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվող միջոցառումներում, մասնավորապես՝ ճանապարհաշինության, բնակարանաշինության և ջրամբարաշինության ուղղություններով։

ajax-loader