Հայաստանը կմասնակցի Չինաստանի Շանհայ քաղաքում նոյեմբերի 5-10-ն անցկացվելիք Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի էկոնմիկայի նախարարությունը։ Նշվում է, որ մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՀՀ
Իրանը կարևորում է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումը. ԻԻՀ նախագահ
Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Իրան ժամանելու համար: Մասուդ Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ...
Կարդալ ավելին »Fitch Ratings-ը հաստատել է ՀՀ վարկային վարկանիշը BB մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ
Fitch Ratings միջազգային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Այդ մասին ասվում է վարկանիշային գործակալության կայքում հրապարակված զեկույցում։ Շարունակական բարձր աճ Հայաստանի տնտեսական աճին շարունակում են նպաստել Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից ներգաղթյալները: Իրական ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 8,7% – ով և տարվա առաջին եռամսյակում մնացել է ուժեղ՝ 9,2%-ի մակարդակում։ Ակնկալվում ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն իր դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում։ Այդ մասին Լաքոթը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Ես պատիվ և հաճույք կունենամ ներկայացնելու Ֆրանսիան Հունգարիայում։ Շնորհակալ եմ մեր բարձրագույն իշխանություններին այս նշանակման միջոցով իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար», – նշել է դեսպանն իր գրառման մեջ։ Ջոնաթան Լաքոտը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է ...
Կարդալ ավելին »ՀՀ որոշ մարզերում կառուցապատման քաղաքաշինական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով
Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից hանրապետության 4 մարզերում կառուցապատման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից՝ մանրամասնելով, որ մասնավորապես՝ Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կառուցապատում իրականացնելիս` համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերը ստանալու համար անհրաժեշտ է լինելու էլեկտրոնային դիմում ներկայացնել urban.e-gov.am հարթակի միջոցով։ Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Դավիթ Դալլաքյանի ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը 16 մլն դոլար է հատկացրել ՀՀ պարեկային ոստիկանության ձևավորմանը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ Իր խոսքում Զեյան նշել է, որ Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։ «Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը բոլոր օղակներում՝ ...
Կարդալ ավելին »ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը. ԱԳ նախարարի ելույթը՝ ՄԱԿ-ում
Հայաստանը պատրաստ է նպաստել հեռանկարային ապագայի և արդյունքներին միտված «Ապագայի Պակտի» ընդունմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում իր ելույթի ժամանակ: «Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում: Այս տարվա ֆորումի թեման չէր կարող ավելի արդիական լինել, քանի որ համաշխարհային հանրությունը բախվում է բազմաթիվ ...
Կարդալ ավելին »ՀՀ պետական պարտքը 12.10 մլրդ դոլար է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,699,743.4 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 437,769․1 մլն դրամով կամ 10.27%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 34,023․6 մլն դրամով կամ 1.4%-ով և կազմել 2,443,226.8 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,239,286.6 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 203,940.2 մլն դրամ: Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառությունը 3 տարում ավելի քան եռապատկվել է
Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան կրկնապատկել է իր աջակցությունը Հայաստանին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։ «Մենք աջակցել ենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, օգնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացմանը, աջակցել անկախ լրատվամիջոցներին՝ ապահովելու համար թափանցիկ և հաշվետու պետական կառավարում, ինչպես նաև աշխատել ենք կառավարության հետ՝ իրականացնելու բյուրոկրատական, վարչական, թղթաբանական գործոնների ստուգումներ, որոնք ուղղված ...
Կարդալ ավելին »ԱՄՆ ՄԶԳ-ն 5 միլիոն դոլար կտրամադրի Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության գործակցությունը զարգացնելու համար
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հայտարարել է Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը խթանելու և առաջ մղելու նպատակով 5 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորման մասին։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարն այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ Սամանթա Փաուերն իր խոսքում նշեց, որ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ